Porsche–ը մեղր է արտադրել

© Photo : stock photo / Мед
Мед - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Porsche–ի ֆիրմային «տուրբոմեղրը» մեկուկես միլիոն մեղու է հավաքում, որոնց բնակության համար առանձին տարածք է հատկացված։

ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի — Sputnik. Սպորտային և լյուքս դասի ավտոմեքենաներ թողարկող Porsche ընկերությունը մեղր է արտադրել, հայտնում է MotorAuthority–ն։ Մեղրը կոչվում է Turbienchen և վաճառվելու է միայն Porsche գործարանի տարածքում գտնվող ֆիրմային խանութում։

Մեղվապահները մեղր են պատրաստում - Sputnik Արմենիա
Հայ մեղվաբույծներ․ ռիսկի ենք դիմում, բայց մեղր ենք ստանում

Porsche–ի ֆիրմային «տուրբոմեղրը» մեկուկես միլիոն մեղու է հավաքում, նրանք 25 մեղվային գաղութների են բաժանվել Լեյպցիգում, Գերմանիայում, որտեղ ավտոարտադրողը գործարան ունի։ Մեղուների համար 40 հա մակերեսով տարածք է հատկացվել, որտեղ բացի միջատներից բնակվում են նաև 27 վայրի ձի, 75 վայրի ցուլ և այլ կենդանիներ` թռչուններ, ճագարներ, եղջերուներ, կովեր, չղջիկներ։

«Թեև մենք գիտենք, որ Porscheի իրական համեղ պատառները` Cayenne–ն ու Macan–ն են, հետաքրքիր է հետևել, թե ինչպես է ավտոարտադրողը հանդես գալիս մեղր արտադրողի դերում։ Մեղուները կարևոր են շրջակա միջավայրի համար։ Գուցե սա Porsche–ի համար «երկրորդ առաքելությունը» դառնա», – գրում է պարբերականը։

Porsche–ում մեկ տարվա ընթացքում շուրջ կես տոննա մեղր են հավաքել։

Լրահոս
0