Երուսաղեմը բաց երկնքի տակ «բանտի է վերածվել» մուսուլմանների համար. Էրդողան

© AFP 2023 / Adem Altan / Президент Турции Реджеп Тайип Эрдоган обращается к членам парламента правящей Партии Справедливости и Развития /7 ноября 2017/. Анкара, Турция.
Президент Турции Реджеп Тайип Эрдоган обращается к членам парламента правящей Партии Справедливости и Развития /7 ноября 2017/. Анкара, Турция. - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Իսրայելական իշխանությունները թաքնվելու տեղ չեն գտնի, հայտարարել է Թուրքիայի նախագահը։

ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի — Sputnik. Իսրայելի իշխանությունները Երուսաղեմը մուսուլմանների համար բանտի են վերածել, ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հայտնում է Anadolu գործակալությունը։

«Նրանք, ովքեր իրենց այսօր Երուսաղեմի տերերն են համարում, պետք է իմանան, որ վաղն իրենք չեն կարողանա նույնիսկ ծառ գտնել, որի հետևում կկարողանան թաքնվել», – զգուշացրել է պետության ղեկավարը։

Протесты в разных странах против решения США по Иерусалиму - Sputnik Արմենիա
Թրամփի հայտարարությունը խառնել է աշխարհը. մարդիկ զանգվածային ցույցեր են անցկացնում

Թուրք առաջնորդի խոսքով`  նրանք, ովքեր Երուսաղեմը «բաց երկնքի տակ» բանտի են վերածվել մուսուլմանների և այլ կրոնների ներկայացուցիչների համար, երբեք չեն կարողանա արյունը մաքրել իրենց ձեռքերից։

Ավելի վաղ Փարիզում` Ֆրանսիայի նախագահի հետ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել էր. «Էրդողանը չէ, որ պետք է գլխիս քարոզ կարդա»։

Նրա խոսքով`  այն մարդը, ով քրդական գյուղեր էր ռմբակոծում, լրագրողներին բանտ նետում, օգնում Իրանին զերծ մնալ միջազգային պատժամիջոցներից, աջակցում ահաբեկիչներին Գազայում և այլուր անմեղ մարդկանց սպանելու մեջ, թող հեռու մնա։

Լրահոս
0