Հարվածեցի տեսախցիկին, բայց պարզվեց այնտեղ դեմք է. ռոքերը բացատրել է իր արարքը

© Wikipedia / CC BY-SA 4.0 / Джош Хомм
Джош Хомм - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Երաժիշտը կիթառով կատարել է իր սոլոն` զբոսնելով բեմով և ոտքով հարվածել ամեն ինչին, բայց հարվածներից մեկը սխալ ուղղությամբ է գնացել:

ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի — Sputnik. Ամերիկյան Queens of the Stone Age ռոք խմբի անդամ Ջոշ Օմը համերգի ժամանակ ոտքով հարվածել է լուսանկարիչ Չելսի Լորենի դեմքին. աղջիկը դեմքի վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։

Միջադեպը տեղի է ունեցել շաբաթ օրը, հոբելյանական համերգի ժամանակ` նվիրված Լոս Անջելեսի ռադիոկայաններից մեկին։ Տեսագրությունում երևում է, թե ինչպես երաժիշտը կիթառային սոլոյի ժամանակ բեմի վրա զբոսնելիս ոտքով հարվածում լուսանկարչի դեմքին։

Публикация от Chelsea Lauren (@chelsealaurenla) Дек 9 2017 в 11:38 PST

 

Չելսի Լորենը միջադեպի տեսագրությունը տեղադրել է Instagram-ում` գրելով. «Շնորհակալություն Ջոշ Օմին Queens of the Stone Age–ից։ Արդյունքում ես ստիպված էի ամբողջ գիշերը հիվանդանոցում անցկացնել։ Լուրջ, ո՞վ է նման բան անում»։

Հաջորդ օրը Ջոշ Օմը հայտարարություն է տարածել` ներողություն խնդրելով։ Երաժշտի խոսքով` շաբաթ օրը բեմում նա շատ է ոգևորվել, ոտքով հարվածել լույսին և տարբեր սարքավորումների, իսկ կիրակի նրան հաղորդել են, որ այդ սարքավորումների շարքում եղել է Չելսի Լորենի լուսանկարչական խցիկը։

Օմի խոսքով` նրա գործողություններում կանխամտածված ոչինչ չի եղել և նա խորապես ափսոսում է։

Չելի Լորենը երաժիշտ է և երաժշտական լուսանկարիչ, նկարում է Shutterstock–ի համար և համագործակցում Penske Media (Variety ամսագիր) հոլդինգի հետ։

Լրահոս
0