Ֆրանսիացի դեսպանն ասել է, թե որն է Փարիզի դերն արցախյան հակամարտության կարգավորման հարցում

© Twitter/Tigran Balayan / Эдвард Налбандян и Эльмар Мамедъяров с сопредседателями МГ ОБСЕ
Эдвард Налбандян и Эльмар Мамедъяров с сопредседателями МГ ОБСЕ - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հակամարտությունը ռազմական լուծում չունի, կարծում են Ֆրանսիայում։

ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի — Sputnik. Փարիզը պատրաստ է վճռականորեն միանալ արցախյան հիմնախնդրի վերաբերյալ բանակցությունների միջնորդական աշխատանքին, ասաց ՀՀ–ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը։

Նրա խոսքով` երբ 2017 թվականի ընթացքում սահմանին զոհվել է 57 զինվոր, ավելորդ է խոսել «սառեցված» հակամարտության մասին։

Армения подписала соглашение о всеобъемлющем и расширенном партнерстве с ЕС - Sputnik Արմենիա
Ֆրանսիայի դեսպանն ասել է` որն է Հայաստան–ԵՄ համաձայնագրի «աղը»

«Այդ հակամարտությունը մտահոգում է մեզ։ Ֆրանսիան վճռականորեն ներգրավվել է աշխատանքներին, որոնք պետք է լուծեն հարցը ուժի չկիրառման սկզբունքով։ Այս հակամարտությունը ռազմական լուծում ունենալ չի կարող», – ասաց Լաքոտը։

Դեսպանի խոսքով` պետք է հաշվի առնվեն նաև երկու այլ սկզբունքներ` ժողովրդի ինքնորոշման իրավունքն ու տարածքային ամբողջականությունը։ Հենց այդ երեք սկզբունքներն են դրված բանակցային գործընթացի կենտրոնում։

Լաքոտը նշեց, որ Ֆրանսիան պատրաստ է ամբողջությամբ իրականացնել ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում ստանձնած պարտավորությունները և դրական է գնահատել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների և նախագահների հանդիպումները։

Դրա հետ մեկտեղ Լաքոտն ընդգծեց, որ վերջնական լուծումը գտնվում է հակամարտող կողմերի ձեռքին է։

Լրահոս
0