Հաստատվեց. Մակրոնը կժամանի Երևան

© Sputnik / Алексей Витвицкий /  / Անցնել մեդիապահոցЭммануэль Макрон
Эммануэль Макрон - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Կազմակերպչական աշխատանքներն արդեն ընթանում են, իսկ Հայաստան Էմանուել Մակրոնի այցի վերաբերյալ պաշտոնապես կծանուցեն 2018 թվականին։

ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի — Sputnik. Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայաստանյան այցը տեղի կունենա 2018 թվականի հոկտեմբերին, այսօր լրագրողներին հայտնել է ՀՀ–ում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը, հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը։

Դիվանագետի խոսքով` Մակրոնը կմասնակցի Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին, որն անցկացվելու է Երևանում 2018 թվականի հոկտեմբերի 11-12-ը։ Լաքտը նշեց, որ ավելի պաշտոնապես Մակրոնի ուղևորության մասին կծանուցվի 2018 թվականի ընթացքում։

Чрезвычайный и полномочный посол Китая в Армении господин Тянь Эрлун - Sputnik Արմենիա
Հայաստանում Չինաստանի դեսպանը սիրեց ուրցով թեյը, տոլման և խորովածը

Մինչդեռ, դեսպանը հայտնեց, որ կողմերն արդեն կազմակերպչական աշխատանքներ են տանում։

Նշենք, որ Ֆրանսիայի դեսպանի հայտարարությունը` Հայաստան Մակրոնի առաջիկա այցի մասին, արդեն երկրորդ «ոչ պաշտոնական» ծանուցումն է։ Առաջին անգամ Ֆրանսիայի նախագահի սպասվող այցի մասին տեղեկությունը հայտնվել էր մամուլում ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության շնորհիվ. գերատեսչությունը` հղում անելով նույն դեսպան Լաքոտին, սպասվող այցի մասին հայտնել էր «հպանցիկ»։

Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը` ֆրանկոֆոն–երկրների ղեկավարների և բազմաթիվ բարձրաստիճան պատվիրակությունների մասնակցությամբ, Երևանում կանցկացվի 2018 թվականին։ Համաձայն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գնահատականի` գագաթնաժողովը անկախ Հայաստանի պատմության ընթացքում ամենախոշոր միջոցառումն է լինելու։

Լրահոս
0