Фон для радио  - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Գրիգորյան. «Մեծ հաշվով Սիրիայում այլևս կարիք չկա նման չափով զինուժի»

© Sputnik / Asatur Yesayants / Саркис Григорян
Саркис Григорян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը անսպասելի այց կատարեց Սիրիայի Հմեյմի ավիաբազա և հրամայեց, որ զորամիավորումների հիմնական մասը պետք է վերադառնա իր մշտական տեղակայման վայր։ Արաբագետ Սարգիս Գրիգորյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում խոսել է Պուտինի այս որոշման մասին։
Սարգիս Գրիգորյան

Ըստ արաբագետի` ռուսների` Սիրիայում ակտիվության նպատակներից մեկն էլ Տարտուսի և Հմեյմիի իրենց ռազմաբազաները պահելն է։ Եթե պահում են, ուրեմն այստեղ պետք է միանշանակ զորամիավորումներ լինեն։

Հիմնական լայնածավալ ռազմական գործողությունների փուլից անցում են կատարում առավել պասիվ ռազմական գործողությունների փուլ, որի հետ մեկտեղ պետք է ընթանան Սիրիայի հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված միջազգային քայլերը` հարցի քննարկումներ միջազգային հարթակներում և այլն։ Այստեղ ավելի շատ ակտիվանալու է դիվանագիտությունը։

«Մեծ հաշվով Սիրիայում այլևս կարիք չկա նման չափով ռուսական զինուժի։ Ես կարծում եմ, որ իսլամական ծայրահեղականներն ակտիվ կլինեն, բայց այս պահին այդ ակտիվության դեմ պետք է պայքարեն ցամաքում, որտեղ այդ խնդիրը կլուծեն Սիրիայի կառավարական ուժերը, ինչպես նաև ռուսական որոշ խորհրդատուներ, որոնք այս փուլում կաջակցեն կառավարական ուժերին»,- նշեց Գրիգորյանը։

Լրահոս
0