Հայ պաշտոնյայի սխալների համար կվճարի հենց գերատեսչությունը

Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Պաշտոնյայի գործողությունների հետևանքով առաջացած վնասը փոխհատուցելու է կոնկրետ գերատեսչությունը։

ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի — Sputnik. Կառավարության նոր մոտեցումներն ընդգրկված են մի շարք օրենքներում փոփոխություններ նախատեսող նախագծերում, որոնցում կրկին ամրագրվում է, որ պաշտոնյայի գործողությունների հետևանքով առաջացած վնասը փոխհատուցվելու է։ Այժմ հստակեցվում է` հատկապես ով է փոխհատուցելու։

Ընդհանուր դրույթ կար, որ պետական մարմինների և պաշտոնատար անձանց վարչարարության արդյունքում երրորդ անձանց վնասը պետք է փոխհատուցվի բյուջեից: Բայց 11 գերատեսչություն կա, որոնք ունեն իրենց արտաբյուջետային միջոցները՝ խրախուսման ֆոնդերը, ուստի կառավարությունն առաջարկում է, որ այդ մարմնի վարչարարության արդյունքում վնասի փոխհատուցումը հենց իրենք վճարեն ու փոխհատուցեն արտաբյուջետային ֆոնդով:

«Այդպիսի հասցեական մոտեցումը լիովին արդարացի կլինի։ Իր սխալների պատասխանատվությունը նախևառաջ կրում են հենց գերատեսչությունը»,- նշեց ԱԺ տնտեսական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը։

Որոշ գերատեսչություններ արդեն կիրառում են այդ կարգը, մասնավորապես` Ճանապարհային ոստիկանությունը։

Լրահոս
0