00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
17:47
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայ պատգամավորներին ուղղված հալածանքներ. զրպարտիչները պահանջում են զրկել պաշտոնից և քաղաքացիությունից

© Sputnik / Александр ИмедашвилиДепутаты в зале заседаний парламента Грузии
Депутаты в зале заседаний парламента Грузии - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Ազատ Վրաստան» ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչները պահանջում են միանգամից ութ վրացահայ պատգամավորի զրկել քաղաքացիությունից և զբաղեցրած պաշտոնից։

ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի — Sputnik, Լաուրա Սարգսյան. Նինոծմինդայի մունիցիպալիտետը սպառնում է Վրաստանի «Վրացական երազանք» իշխող կուսակցության վրացահայ պատգամավորներին հեռացնել զբաղեցրած պաշտոնից, եթե երկրի արդարադատության նախարարությունը հաստատի երկրորդ` հայկական քաղաքացիության առկայությունը, վրացական ԶԼՄ-ներին հաղորդել են «Ազատ Վրաստան» ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչները։

Վրաստանի հայ պատգամավորների շուրջ իրարանցումը ծավալվել է, երբ «Ազատ Վրաստանի» անդամները Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում հրապարակված ընտրացուցակում իբր հայտնաբերել են վրացահայ պատգամավորների անունները։ Նրանց կարծիքով` դա վկայում է հայկական քաղաքացիության առկայության մասին։

«Կուսակցությունը պաշտոնական նամակով դիմել է Վրաստանի արդարադատության նախարարություն` պահանջելով վրացական քաղաքացիությունից զրկել և Նինոծմինդայի մունիցիպալիտետի նախագահի լիազորություններից ազատել Սմբատ Կյուրեղյանին, պատգամավորներ Վաղինակ Արզումանյանին, Արարատ Նանյանին, Մկրտիչ Նանյանին, Գրիգոր Շամիլյանին, Անդրանիկ Մկրտչյանին, Սեդա Դարբինյանին, Վաղինակ Ղազարյանին», — ասվում է հաղորդագրությունում։

Նրանց կարծիքով` Վրաստանի ութ պատգամավորները խախտել են երկրի օրենքը` ստանալով Հայաստանի քաղաքացիություն։ Սակայն պատգամավորները վստահեցնում են` այս նախաձեռնությունը զրպարտանք է և անբարյացակամություն։

Геноцид армян - Sputnik Արմենիա
Ջավախքը կճանաչի Հայոց ցեղասպանությունը, եթե ամբողջ Վրաստանը չի կարող. պատգամավոր

«Առաջին հերթին, նրանք պետք է ապացուցեն, իսկ հետո նման բարձրագոչ հայտարարություններ անեն։ Մենք բոլորս այս երկրի քաղաքացիներ ենք և Նինոծմինդայի սակրեբուլոյի անդամներ։ Ես լուրջ չեմ վերաբերվում այդ խոսքերին և բոլորին նույնն եմ խորհուրդ տալիս։ Ցանկացած երկրում, հասարակությունում կան չկամներ», — Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Կյուրեղյանը։

Նրա խոսքով` ընդդիմությունը պետք է իրեն արժանավայել պահի։ Կյուրեղյանը նրանց պահվածքում միայն նախանձ է տեսնում։ Նա սովոր է մեղադրանքների. նման հայտարարություններ հնչել են չորս տարի առաջ։

Կյուրեղյանը հարց է տալիս` իսկ ի՞նչ կհորինեն անբարյացակամները, երբ Վրաստանի նոր սահմանադրությունը թույլ տա իր քաղաքացիներին ունենալ կրկնակի քաղաքացիություն։

«Վրացական երազանքի» մամուլի ծառայությունում Sputnik Արմենիայի հարցին պատասխանեցին, որ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում (սակրեբուլո) ներկայացված թեկնածուները Վրաստանի քաղաքացիներ են։

«Մեր մեծամասնական համակարգով առաջադրված թեկնածուները բոլոր կանոններով գրանցված են Կենտրոնական ընտրական հանձնաժողովում։ Բնականաբար, նրանք ունեն վրացական քաղաքացիություն, այլապես նրանց չէին թողնի մասնակցել ընտրությունների», — Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց «Վրացական երազանք» կուսակցության մամուլի քարտուղար Մանանա Թոքմաջիշվիլին։

Նա դատապարտեց ընդդիմադիրների գործողությունները` նշելով, որ հայտարարությունն արվել է առանց ծանրակշիռ փաստարկների ու փաստերի։ Թոքմաջիշվիլին կարծում է, որ գործի հանգամանքները պարզելու համար կողմերը պետք է դիմեն երկրի արդարադատության նախարարություն։

Վրաստանի քաղաքացիները կարող են ստանալ այլ երկրների քաղաքացիություն` չկորցնելով վրացական քաղաքացիությունը 2018թ-ի ապրիլին Վրաստանի նոր սահմանադրության` ուժի մեջ մտնելուց հետո։

Լրահոս
0