Բրինձը պլաստմասսե չէ, բայց հոտավետ է. ՍԱՊԾ

Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Երևանում հայտնաբերված գարշահոտ բրինձը բնական է, բայց ունի անբնական հոտ։ ՍԱՊԾ–ը ավարտել է բրնձի փորձաքննությունն ու հրապարակել արդյունքները։

ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի — Sputnik. Երևանում վաճառվող գարշահոտ բրինձն արհեստական ծագում չունի։ Նման եզրակացություն է հրապարակել Սննդի անվտանգության պետական ծառայությունը բրձի լաբորատոր փորձաքննությունից հետո։

«Լաբորատոր քննությունների արդյունքում պարզվել է, որ բրնձի պոլիմերային լինելու մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը»,– ասված է ՍԱՊԾ հաղորդագրության մեջ։

Рис - Sputnik Արմենիա
Պլաստիկե բրինձը հասավ Ռուսաստան. պատկան կառույցները խանութում պլաստիկե բրինձ են փնտրում

Փոխարենը ՍԱՊԾ–ը չի հերքում, որ տվյալ խանութում վաճառվող բրինձն ունեցել է որակական շեղումներ։ Փաստաթղթերում նշված առաջին կարգի փոխարեն այն եղել է ավելի ցածր` մանրատված տեսակի, ունեցել է «արտահայտված հոտ», որը, ըստ ՍԱՊԾ–ի` «կարող էր պայմանավորված լիներ այլ ապրանքների հետ համատեղ պահեստավորմամբ»:

ՍԱՊԾ–ը վստահեցնում է, որ տհաճ հոտով բրինձը վաճառքից ամբողջությամբ հանվել է։

Ի դեպ, փորձաքննության ընթացքում նմուշառված բրինձը նաև այրվել է և, ինչպես հայտնում է պատկան կառույցը` «այրվել է պատշաճ որակի բրնձին համապատասխան ձևով, այրման ընթացքում բացակայել են պոլիմերային նյութերի այրմանը հատուկ երևույթները»։

Հիշեցնենք` գարշահոտ բրինձը ՍԱՊԾ էին ներկայացրել լրագրող Նարինե Կիրակոսյանը, ով վստահեցրել էր, որ այն նաև դժվարությամբ է եփվել, և ՀՀ ԳԱԱ Էկոկենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար Դավիթ Պիպոյանը, ով հայտնել էր, որ բրինձը իրենց է տրամադրել կենտրոն այցելած քաղաքացին։

Մինչ այդ ՍԱՊԾ–ն պարզել էր, որ հիշյալ բրինձն իրացվել էր Դավիթաշեն թաղամասի Տիգրան Պետրոսյան 11/2 հասցեում գործող «Նուշ» խանութում։ Ներմուծողը «Արմեն-Համիկ» ՍՊԸ-ն է, որի պահեստում հայտնաբերվել էր ևս 130 կգ նույն տեսակի և խմբաքանակի բրինձ։

Լրահոս
0