00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Աբովյան time
On air
18:21
38 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:19
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանում հնարավոր կլինի գնահատել երկրաշարժերի ռիսկերը. գերժամանակակից տեխնիկա` ՌԴ–ից

© Пресс-служба МЧСОборудование по оценке сейсмических рисков сооружений
Оборудование по оценке сейсмических рисков сооружений - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանը դարձավ տարածաշրջանային այն եզակի երկրներից, որն ունի սեյսմիկ ռիսկերը գնահատող համակարգ:

ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի — Sputnik. Դեկտեմբերի 13-ին ՀՀ ԱԻ փոխնախարար Էնրիկո Ապրիամովը ներկա եղավ Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնում ռուսական փրկարարական գույքի հերթական խմբաքանակի հանձնման արարողությանը:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Այս խմբաքանակը ներառում է «Струна-2» համալիր, 10 միավոր «Կամազ» մակնիշի ամենագնաց հրշեջ-փրկարարական մեքենա, ինժեներական և վթարափրկարարական վերապատրաստման գույք համապատասխան լսարանների համար, կենտրոնի՝ նոր կառուցվելիք ճգնաժամային կառավարման կենտրոնի համապատասխան սարքավորումներ, 2 միավոր դաշտային խոհանոցի ծավալման գույք, ջրափրկարարական հանդերձանք և այլ փրկարարական սարքավորումներ և տեխնիկա:

Оганес Емишян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Փրկարար ծառայության ստեղծման պատմությունն ու Սպիտակի երկրաշարժը

«Струна-2» համալիրը գերժամանակակից համակարգ է, որը հնարավորություն է տալիս ստուգել շենք-շինությունների ամրությունը և նախապես գնահատել երկրաշարժերի ռիսկերը: Հայաստանը դարձավ տարածաշրջանային այն եզակի երկրներից, որն ունի այս համակարգից: Դրա միջոցով, նախևառաջ, հնարավոր է գնահատել նոր կառուցվելիք շինության տեղակայման վայրի սեյսմիկ ռիսկերը, հողի ամրությունը, կատարել տեղանքի սեյսմիկ վիճակի հետազոտություն, ինչպես նաև պարզել արդեն կառուցված շենք-շինությունների վթարայնության աստիճանը: Այս շարժական համալիրի միջոցով իրականացվում են նաև հետցնցումային հետազոտություններ, որոնողափրկարարական աշխատանքներ, քանի որ այն հագեցած է ջերմադիտակներով, անօդաչու թռչող սարքերով, ինչպես նաև՝ դժվար հասանելի վայրերում նմանատիպ աշխատանքներ կատարելու համար անհրաժեշտ տեխնիկայով և սարքավորումներով:

«Կամազ» մակնիշի մեքենաներն ունեն 4 տոննա տարողությամբ ջրային բակ, զինված են հատուկ փրկարարական գույքով և նախատեսված են տարբեր իրավիճակներում փրկարարական ու հրդեհաշիջման աշխատանքներ կատարելու համար: Ինչ վերաբերում է ինժեներական և վթարափրկարարական վերապատրաստման գույքին, ապա դրանցով զինվել են հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի 2 լսարաններ: Դրանք նախատեսված են փրկարարների և սակրավորների ուսուցման և վերապատրաստման համար: Գույքը ներառում է համակարգիչներ, ականազերծման, բուժպատրաստության և հրշեջ-փրկարակական գերժամանակաից և արդիական սարքավորումներ:

Ինչպես այս խմբաքանակի, այնպես էլ նախկինում ստացված փրկարարական գույքի անհրաժեշտ քանակը կհանձնվի ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տարբեր ստորաբաժանումների՝ նպաստելով արտակարգ իրավիճակներում արձագանքման արդյունավետության բարձրացմանը։

Նշենք, որ համաձայն Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև ձեռքբերված պայմանավորվածության՝ 2017թ. ՀՀ ԱԻՆ Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնին տրամադրվելու է շուրջ 16 մլն ԱՄՆ դոլարին համարժեք աջակցություն:

Լրահոս
0