«Armenia»–ում պատմել են` ինչ է կատարվում Երևան–Թել Ավիվ–Երևան չվերթի հետ

© Sputnik / Aram Nersesyan / Самолет авиакомпании "Armenia"
Самолет авиакомпании Armenia - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
«Armenia» ավիաընկերությունը հայտնել է, թե ինչպես է իրականացվելու Երևան–Թել Ավիվ–Երևան չվերթը։

ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի — Sputnik. Վերջին մի քանի օրերին Armenia ավիաընկերությունում հաճախակի են դարձել Հայաստանի բնակիչների զանգերը։ Իսրայելում իրենց հանգիստն անցկացնել ցանկացողները մտահոգված հարցրել են` արդյո՞ք Սուրբ հողում տեղի ունեցող իրադարձությունները չեն ազդել Երևան-Թել Ավիվ-Երևան կանոնավոր չվերթերի քանակի վրա, Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Armenia ավիաընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Գևորգ Խաչատրյանը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի` Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու հայտարարությունն իրարանցում է առաջացրել համաշխարհային հանրության շրջանում։ Ամբողջ աշխարհում բողոքի ալիք է բարձրացել, այդ թվում նաև Երուսաղեմում։

«Երևան-Թել Ավիվ-Երևան չվերթն իրականացվում է նախապես ծրագրված չվացուցակով։ Որևէ փոփոխություն ի սկզբանե նախատեսված չի եղել, առավել ևս, որ Իսրայելում արդեն ամեն ինչ հանդարտվել է», — ասաց Խաչատրյանը։

Ավելին, ավիաընկերության ղեկավարությունը Ամանորին ավելացրել է Իսրայելի ուղղությամբ իրականացվող չվերթերի քանակը, որպեսզի Հայաստանի և Իսրայելի բնակչությունը կարողանա նախապես ծրագրել իր հանգիստն այդ երկրներում։

Самолет авиакомпании Armenia - Sputnik Արմենիա
Երևանն Ամանորին. Armenia–ն ավելի մատչելի կդարձնի դեպի Երևան չվերթերի սակագինը

Դեկտեմբերի 18-ին ավիաընկերությունը նաև վերսկսելու է Երևան-Բեյրութ-Երևան չվերթերը։ Բոլոր հարկերը (ներառյալ` ավիատոմսի արժեքը) մեկ ուղղությամբ կարժենա 99 եվրո։

«Բեյրութից զբոսաշրջիկների մեծ հոսք է ակնկալվում, այդ նպատակով դեկտեմբերի 29-ին մենք լրացուցիչ չվերթ ենք ավելացրել։ Այդ չվերթի ինքնաթիռն արդեն 80%-ով բեռնված է»։

Դեկտեմբերի 15-ից վերսկսում են նաև դեպի Բաղդադ չվերթերը։ Ավելացել է Մինվոդի և Վորոնեժ ուղղություններով ուղևորահոսքը։ Հավատարիմ ուղևորների համար ավիաընկերությունը 10-20% զեղչ է պատրաստում։

Բացի այդ, ավիաընկերությունը նոր սակագնային քաղաքականություն է մշակել, որը կգործի Նոր տարվա տոների շրջանում։

«Armenia»-ն ներկա փուլում չվերթեր է իրականացնում նաև դեպի Մինվոդի, Թել Ավիվ, Բեյրութ: Ավիաընկերությունը մտադիր է կանոնավոր չվերթեր գործարկել նաև նոր ուղղություններով։

«Armenia»-ի ավիապարկում երկու ինքնաթիռ կա` Boeing 737-500, Boeing 737-700։ Ընկերությունն ունի 53 աշխատակից։

Ավիաընկերության հիմնադիրներն են Աշոտ Թորոսյանը (51 տոկոս բաժնետոմս), Թամազ Գաիաշվիլին (24 տոկոս) և Ռոբերտ Օգանեսյանը (25 տոկոս): Հայաստանն ազգային ավիափոխադրողից զրկվել է 2013 թվականին` «Արմավիա» ընկերության սնանկացումից հետո:

Հայրենական ավիաշուկայում այսօր երկու հայկական ընկերություն է գործում` «Armenia»-ն և «Տարոն-ավիան»։

Լրահոս
0