Ավստրալիայի Կանաչների կուսակցությունը պաշտոնապես ճանաչեց Արցախի Հանրապետությունը

© Sputnik / Asatur Yesayants / Памятник "Мы-наши горы". Степанакерт. НКР
Памятник Мы-наши горы. Степанакерт. НКР - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Կանաչների կուսակցությունը երկրի կառավարությանը կոչ է արել ուժեղացնել հարաբերությունները Լեռնային Ղարաբաղի հետ։

ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի — Sputnik. Ավստրալիայի Կանաչների կուսակցությունը կուսակցական քաղաքականության պլատֆորմում է ներառել Արցախի Հանրապետության բնակիչների ինքնորոշման իրավունքը: Ինչպես հաղորդում է «Արմենպրեսը», այս մասին հայտնում է Ավստրալիայի Հայ դատի հանձնախումբը:

Կանաչների կուսակցությունը, որ ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, կոչ է արել կառավարությանը «ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը և ուժեղացնել Ավստրալիայի հարաբերությունները Լեռնային Ղարաբաղի և այդ երկրի քաղաքացիների հետ»:

Серж Саргсян - Sputnik Արմենիա
Սերժ Սարգսյան. «Կեցցե՛ ազատ ու անկախ Արցախը»

«Ավստրալիայի Կանաչներն արձանագրում են Լեռնային Ղարաբաղի գործադրած ջանքերը՝ կառուցելու ազատ և ժողովրդավարական հասարակություն լեգիտիմ խորհրդարանական ընտրությունների միջոցով, ինչպես նաև շարունակական աշխատանքները պատասխանատու կառավարություն ունենալու հարցում»,- ասվում է կուսակցության հայտարարության մեջ:

Ավստրալիայի հայ դատի հանձնախմբի տնօրեն Վաչե Ղահրամանյանը ողջունել է կուսակցության որոշումը՝ նշելով, որ Լեռնային Ղարաբաղը հազարամյակներ շարունակ եղել է մեծ հայկական հայրենիքի մասը:

Ավստրալիայում Արցախի մշտական ներկայացուցիչ Քայլար Միքայելյանը ևս ԼՂՀ կառավարության անունից ողջունել է քաղաքական ուժի որոշումը: «Սա իսկապես պատմական ճանաչում է: Արցախի Հանրապետության ժողովուրդը արդեն 26 տարի է՝ ապրում է անվտանգության մշտական սպառնալիքի ներքո: Այդուհանդերձ, նրանք կարողացել են կառուցել ժողովրդավարական պետություն, որը սպասում է աշխարհի կողմից ճանաչման»,- ընդգծել է նա:

Ավստրալիայի դաշնային խորհրդարանում Ավստրալիայի Կանաչները ներկայացված են Վերին պալատում ինը սենատորով և Ներկայացուցիչների պալատում մեկ անդամով:

Լրահոս
0