Հայաստանում գազապահեստարանը վերջին 20 տարվա ընթացքում ընդլայնվել է երկու անգամ

© Sputnik / Тарас Литвиненко / Անցնել մեդիապահոցГазохранилище
Газохранилище - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Աբովյանի գազապահեստարանի հզորությունը 1997թ–ից ի վեր 70 միլիոն խորանարդ մետրից հասել է 163 միլիոնի։

ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի — Sputnik. Հայաստանի ստորգետնյա գազի պահեստարանը Հայաստանում «Գազպրոմի» աշխատելու վերջին տարիներին ընդլայնվել է ավելի քան երկու անգամ։ Այդ մասին չորեքշաբթի լրագրողներին ասաց «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Հրանտ Թադևոսյանը։

Երբ 1997թ-ին «Գազպրոմը» ձեռնամուխ եղավ Հայաստանի գազատրանսպորտային ցանցի կառավարմանը, Աբովյանի գազապահեստարանի հզորությունը կազմում էր 70 միլիոն խորանարդ մետր, իսկ այժմ արդեն հասել է 163 միլիոնի, իսկ 2018թ-ի արդյունքներով նախատեսվում է այն հասցնել մինչև 180 մլն խորանարդ մետրի։

2018-2020թթ-ին ընկերությունը պատրաստվում է պահեստարանի հետագա ընդլայնման գործում ներդնել շուրջ 19,5 միլիարդ դրամ։ Մասնավորապես, կհորատվի նոր գազահոր և կկառուցվի նոր ճնշակայան գազի մղման համար։

Հիշեցնենք` 2017թ-ի հոկտեմբերի վերջին «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերը հայտարարել էր, որ մինչև 2017-18թթ-ի ջեռուցման սեզոնը գազապահեստարանը կլցվի 160 մլն խմ գազով, ինչը բավական է աշնանային և ձմեռային շրջանի համար։

Լրահոս
0