Հրաժեշտ կոնֆետին ու օղուն. Ազգային ժողովում տոնական տոպրակներ չեն բաժանի

© Sputnik / Aram Nersesyan / Ара Баблоян
Ара Баблоян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
«Ժամանակ» թերթը գրում է, որ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը որոշել է խախտել տարիներով ձևավորված ավանդույթը և ԱԺ աշխատակազմին տոնական տոպրակներ չբաժանել:

ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի — Sputnik. Մինչև այժմ ԱԺ ղեկավարությունը դիմում էր տարբեր գործարարների, որ նրանք իրենց արտադրանքից որոշ քանակություն հատկացնեն ԱԺ-ին՝ աշխատակազմին բաժանելու համար: Բաբլոյանը ասել է, որ իրենք աշխատակազմին պարգևավճար կտան, և ով ինչ ուզում է՝ թող գնի: Այս մասին գրում է «Ժամանակ» օրաթերթը։

«Խորհրդարանը Մալաթիայի յարմրկան չի, որ կանֆետ ու արաղ բաժանենք»,- ասել է Բաբլոյանը:

«Իսկ որպեսզի աշխատակազմին պարգևավճար տան, խնայում են ամեն ինչի վրա՝ սկսած ջեռուցումից մինչև տոնածառ: Այս տարի ԱԺ բակում տոնածառ չի դրվի, ու ամանորյա միջոցառումներ չեն կազմակերպվի»,- գրում է թերթը:

Լրահոս
0