Ջիգարխանյանի նախկին կինը չի դիմացել ճնշմանը. Վիտալինան նոր ընկեր ունի՞

© courtesy of Olga Slusareva / Жена Армена Джигарханяна Виталина Цымбалюк-Романовская
Жена Армена Джигарханяна Виталина Цымбалюк-Романовская - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Արմեն Ջիգարխանյանի նախկին կնոջ բժիշկը պատմել է, թե իրականում ինչու է Վիտալինա Ցիմբալյուկ–Ռոմանովսկայան մեկնել Վրաստան։

ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի — Sputnik. ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի նախկին կինը` Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան, մեկնել է Վրաստան` հոգեբան Ռաֆայել Ուտուգաուրիի հրավերով։ Այդ մասին բժիշկը պատմել է «Թող խոսեն» հաղորդման հերթական թողարկման ժամանակ, որը կոչվել է «Դաշնակահարուհին երկար խաղաց. քրեական գործ Վիտալինայի դեմ»։

Жена Армена Джигарханяна Виталина Цымбалюк-Романовская в Тбилиси - Sputnik Արմենիա
Ջիգարխանյանի կինը կարգին զվարճացել է՝ չնայած քրեական հետապնդման սպառնալիքին

Վիտալինան Թբիլիսի էր այցելել դեռ նոյեմբերի սկզբին, ամուսնալուծվելուց առաջ։

«Նա եկել է ինձ մոտ` որպես բժշկի։ Ես արդեն վաղուց էի հրավիրում Արմեն Բորիսովիչին և Վիտալինային», — ասել է Ուտուգաուրին։

Նրա խոսքով` Վիտալինան Վրաստանում ժամանակակից տեխնոլոգիայի օգնությամբ ազատվել է սթրեսից։ Վրացի մասնագետը համոզված է, որ սթրեսի ժամանակ արտադրվող հորմոնները` ադրենալինը և կորտիզոլը, առանց ֆիզիկական լիցքաթափման վնաս են հասցնում օրգանիզմին։

«Վիտալինան գալը չէր ծրագրել, նա եկել էր ճնշման տակ։ Պետք է ինչ-որ տեղ գնար», — ասել է Ուտուգաուրին։

Ինչ վերաբերում է նոր զուգընկերոջ մասին լուրերին, ապա բժիշկը նշել է, որ Վրաստանում նա եղել է կա՛մ ծնողների, կա՛մ իր հետ, և ուրիշ ոչ ոք նրա կողքին չի եղել։

Արմեն Ջիգարխանյանի թատրոնի գլխավոր տնօրենի պաշտոնակատար Ելենա Գիլվանովան էլ իր հերթին պնդել է, որ Վիտալինան շատ լավ է հետևել դերասանին։

«Միանշանակ կարող եմ ասել, որ Վիտալինան հետևել է Արմեն Բորիսովիչին. տա Աստված, որ մեր երեխաներն այսպես հետևեն մեզ տարեց հասակում», — ասել է Գիլվանովան։

Նրա խոսքով` նա իսկական հոգատարություն է դրսևորել։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Վիտալինային մեղադրանքներ են առաջադրվել մասնավոր կյանքը խախտելու մասին հոդվածով (ՌԴ ՔՕ 137 հոդված)։

Լրահոս
0