Օդի ջերմաստիճանը կշարունակի նվազել. կանխատեսում են օդերևութաբանները

© Sputnik / Asatur Yesayants / Заснеженный Ереван
Заснеженный Ереван - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Օդերևութաբանների ներկայացրած հերթական կանխատեսման համաձայն`առաջիկա օրերին տեղումներ չեն լինի, բայց ավելի կցրտի։

ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի — Sputnik. Հանրապետության տարածքում դեկտեմբերի 13-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին կլինի հարավարևմտյան՝ 3-8 մ/վ արագության: Այս մասին հայտնում է «Հիդրոմետ» ծառայությունը։

«Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 14-15-ը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կնվազի 3-4 աստիճանով»,- նշված է հաղորդագրության մեջ:

Երևանում դեկտեմբերի 13-17-ը նույնպես տեղումների չեն լինի։ Այսօր` դեկտեմբերի 13-ին, մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կկազմի 6-8 աստիճան տաքություն, գիշերային ժամերին` 3-5 աստիճան ցուրտ։

Լրահոս
0