00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Աբովյան time
On air
18:21
38 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:19
4 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
On air
18:21
37 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վրացիները թաքնվել են Հայաստանում. վարձկաններին վճարել են Մայդանում մարդկանց կրակելու համար

© Christiaan TriebertПротесты в Украине
Протесты в Украине - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Վրաստանի երկու քաղաքացիները, որոնք թաքնվում են Հայաստանում, հայտարարում են, որ Մայդանում հրաձգության համար հինգ հազարական դոլար են խոստացել նրանց։

ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի — Sputnik. Հայաստանի տարածքում թաքնվող Վրաստանի երկու քաղաքացիները հայտարարել են, որ Մայդանում վարձկաններին խոստացել են աշխատանքի համար վճարել հինգ հազարական դոլար։ Այս մասին հայտնել է ուկրաինացի փաստաբան Ալեքսանդր Գորոշինսկին։

«Տղամարդիկ ասում են, որ տեսել են, թե Կիևի Անկախության հրապարակում  ինչպես են գործել վարձու դիպուկահարները 2014թ-ի ձմռանը տեղի ունեցած զանգվածային անկարգությունների ժամանակ», — հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Երեկ` դեկտեմբերի 12-ին, Գորոշինսկին, որ «Բերկուտի» հատուկ ստորաբաժանման նախկին աշխատակցի փաստաբանն է (Ուկրաինայում դատում են Մայդանում մարդկանց մահվան համար), հայտարարել է, որ Վրաստանի երկու քաղաքացիները պատրաստ են ցուցմունքներ տալ դատարանում Անկախության հրապարակում դիպուկահարների աշխատանքի մասին։ Փաստաբանի տվյալներով` Վրաստանի քաղաքացիները վախենում են իրենց անվտանգության համար և համաձայն են ցուցմունք տալ միայն Հայաստանի տարածքից տեսակապի միջոցով, որտեղ այժմ նրանք բնակվում են։

Ինչպես հաղորդել է Գորոշինսկին «112 Ուկրաինա» հեռուստաալիքի եթերում, վարձկան վրացիներն ուկրաինացի փաստաբանների հետ զրույցում հայտարարել են, որ խմբի մեջ մտել է 50 մարդ, որոնց Ուկրաինա են տարել 2014թ-ին Մայդանում հրաձգության համար։ Նրանց խոսքով` իրենք չեն կրակել մարդկանց վրա։

«Յուրաքանչյուր խումբ, որում եղել է 10 մարդ, տեղակայվել է տարբեր կետերում, ունեցել տարբեր առաջադրանքներ։ Այսինքն զենք են կիրառել տարբեր ժամանակահատվածներում` իրենց հրամանատարների կամ խմբերի ղեկավարների հրամանով։ Բացի այդ, ականատեսները հաղորդում են, որ առաջադրանքները կատարելու համար նրանց 5 հազար դոլար դրամական պարգևատրում են խոստացել աշխատանքի համար»,- ասել է Գորոշինսկին։

5-й Саммит Восточного партнерства в Брюсселе - Sputnik Արմենիա
Երևանը խուսափեց «կիևյան փոցխի» վրա կանգնելուց, կամ Հայաստանը բոլորին «եվրոպական» դաս տվեց

Ավելի վաղ իտալական «5-րդ ալիքը» ցուցադրել է փաստագրական ֆիլմ, որում իտալացի լրագրողները հարցազրույց են վերցնում ոմն Կոբա Ներգաձեից, Զալոգի Կվարացխելիայից և Ալեքսանդր Ռևազիշվիլուց։ Այդ մարդկանց խոսքով` 2014թ-ին նրանց որպես դիպուկահարներ Կիև է ուղարկել Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին։ Նրանցից մեկը պնդել է, որ հակասությունների սրման պահին նրանց ջոկատին հրամայել են կրակել «Բերկուտի» աշխատակիցներին և ցուցարարներին, սակայն վրացական ջոկատը հրամանն ընդունել է որպես սադրանք և չի կրակել։

Կիևի գլխավոր հրապարակում` Նեզալեժնոստի մայդանում (Անկախության հրապարակ), 2013թ-ի նոյեմբերի 21-ին հավաքվել էին եվրաինտեգրման կողմնակիցները Նիկոլայ Ազարովի կառավարության այն հայտարարությունից հետո, թե Եվրամիության հետ ասոցացման մասին համաձայնագրի ստորագրումը դադարեցվել է։ Ավելի ուշ մայդանը դարձավ իրավապահ ուժերի և ծայրահեղականների ընդհարման էպիկենտրոն։ Ավելի քան 100 հոգու մահվան պատասխանատվությունը նոր ուկրաինական իշխանությունները գցեցին իրենց քաղաքական ընդդիմադիրի` նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի և «Բերկուտ» ՆԳՆ հատուկ ստորաբաժանման վրա։ Յանուկովիչը և «Բերկուտը» պնդում են, որ սպանությունների հետ առնչություն չունեն։ Պետական հեղաշրջումից հետո «Բերկուտ» հատուկ ստորաբաժանումը ցրվել է։

Լրահոս
0