Վրաերթ Երևանի կենտրոնում. վարորդը փախուստի չի դիմել, բայց տղամարդուն փրկել չի հաջողվել

© Sputnik / Asatur Yesayants / Полиция и скорая помощь
Полиция и скорая помощь - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հանրապետության փողոցում տեղի ունեցած վրաերթը ողբերգական ավարտ է ունեցել ՀՀ ազգային վիճակագրական ծառայության աշխատակցի համար։

ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի — Sputnik. Երևանում մահվան ելքով վրաերթ-վթար է տեղի ունեցել: Դեկտեմբերի 12-ին, ժամը 23:00-ի սահմաններում 26-ամյա Մարտին Մադոյանը Հանրապետության փողոցում` «Նոր Զովք» սուպերմարկետի դիմաց, իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Երևան քաղաքի Սարի Թաղի բնակիչ՝ 51-ամյա Արթուր Օհանյանին:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է 1-03, օգնել է վրաերթի ենթարկածին տեղափոխել հիվանդանոց, սակայն վրաերթի ենթարկված տղամարդը ճանապարհին մահացել է:

Վրաերթից հետո Mercedes-ը բախվել է նաև Երևան քաղաքի Չեխովի փողոցի բնակիչ՝ 49-ամյա Համլետ Հովհաննիսյանին պատկանող Mercedes մակնիշի ավտոմեքենային։

Կայքի տեղեկություններով՝ մահացածն աշխատում էր ՀՀ կառավարությանն առընթեր ազգային վիճակագրական ծառայությունում՝ որպես գլխավոր մասնագետ։

 

Լրահոս
0