00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Դանակն ատամների արանքում. «հայկական» գրոհներ բոսնիական պատերազմում

© AFP 2024 / IGOR DUTINAВойна в Боснии
Война в Боснии - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Կամավոր հայերից մեկը հակառակորդի դիրքերը գրավելու արդյունավետ միջոց է նախաձեռնել։

ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի — Sputnik. Հայ կամավորի շնորհիվ սերբերին հաջողվել է գրավել բոսնիական մահմեդականների մի քանի գումարտակներ, Sputnik Արմենիային ասաց 1994-1995թթ-ին շտաբի նախկին պետ, Սարաևոյի հատվածում (Բոսնիա և Հերցեգովինա) ՄԱԿ-ի խաղաղապահ համակազմի հրամանատարի տեղակալ Անդրեյ Վլադիմիրովիչ Դեմուրենկոն։

Геворг Карапетян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Հայ խաղաղապահների ու սերբ զինվորների հատուկ նշանը

Դեկտեմբերի 14-ին ուժի մեջ են մտել Դեյթոնյան համաձայնագրերը (Բոսնիա և Հերցեգովինայի մասին ընդհանուր շրջանակային համաձայնագիր), որը նշանավորել է հրադադարը, պատերազմող կողմերի բաժանումը և տարածքների տրոհումը, որոնք վերջ են դրել քաղաքացիական պատերազմին Բոսնիա և Հերցեգովինայի հանրապետությունում 1992-1995թթ-ին։

Դեմուրենկոն Բոսնիայի իրադարձությունների ժամանակ ծառայել է Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբում։ 1994թ-ի դեկտեմբերին նա ուղարկվել է խաղաղապահ առաքելության և նշանակվել Սարաևոյում ՄԱԿ խաղաղապահ ուժերի հրամանատարի տեղակալ։

«Սարաևոն կիսավեր քաղաք էր, որտեղ յուրաքանչյուր 30 րոպեն մեկ կրակոցներ և պայթյուններ էին հնչում», — պատմեց Դեմուրենկոն։

Իր ծառայության ժամանակ Դեմուրենկոն բախվել է հետաքրքիր դեպքի, մարտավարական հնարքի, որը մտածել է կամավոր հայերից մեկը (սերբերի շարքում կռվող)` հակառակորդի գերակշիռ ուժերի դիրքերը գրավելու համար։

Նա ուշադրություն է դարձնում նրան, որ ցանկացած պաշտպանությունում ամենաթույլ տեղը ոմն սահմանագիծն է` «գիշերվա և ցերեկվա, հաստ և բարակ մետաղալարի, ստորաբաժանումների և զորամասերի միջև»։ Առաջնագծում մի գումարտակի կողմից մյուսին փոխարինելու ժամանակը հարմար պահ է եղել հարձակման համար։

© AFP 2024 / MANOOCHER DEGHATI Սարաևո
Сараево - Sputnik Արմենիա
Սարաևո

Մյուս կողմից, պետք են հստակ հետախուզական տվյալներ այն մասին, թե երբ և ինչպես է տեղի ունենում հերթափոխը։ Սերբերը գտել են նման ալգորիթմ։

Հայ կամավորի օրիգինալ գաղափարի շնորհիվ սերբերը սկսել են «զավթումները», որովհետև Դեմուրենկոյի խոսքով` նրանց գործողությունները դասական գրոհ անվանելը բարդ է։

«Հարձակումը եղել է առանց կրակային նախապատրաստման անսպասելիության էֆեկտի համար։ Դա եղել է գրոհ` դանակն ատամների արանքում և հրացանը ձեռքերում, որը թույլ է տվել ճեղքել խրամատի առաջնագիծը։ Այդ մարտավարական քայլը թույլ է տվել մի քանի հաջող զավթումներ իրականացնել», — ասաց Դեմուրենկոն։

Նա բացատրում է, որ քաղաքացիական պատերազմում գումարտակը բավական պայմանական անվանում է, պարտադիր չէ, որ այն կազմված լինի 3 վաշտերից, ականանետային մարտկոցից։ Բայց դրանք ամեն դեպքում կոչվել են գումարտակներ, ունեցել են իրենց հրամանատարները, ստորաբաժանումների ղեկավարները։

Нагорный Карабах - Sputnik Արմենիա
Պատերազմի ու խաղաղության արանքում. CNN Greece–ն Արցախի մասին ռեպորտաժ է պատրաստել

«Տվյալ դեպքում խոսքը 100-150-հոգանոց գումարտակների մասին է։ Դա բավական շատ է նման մարտավարական գործողությունների համար», — ասաց Դեմուրենկոն։

Միայն մի քանի նման գրոհներից և մի քանի գումարտակներ հանձնելուց հետո բոսնիացիները հասկացել են` բանն ինչում է և սկսել են ուժեղացնել պաշտպանությունը հերթափոխերի ժամանակ։

Ցավոք, Դեմուրենկոն չի հիշել հայ կամավորի անունը և այլ տվյալներ։

Իրադարձությունները, որոնց մասին պատմում է Դեմուրենկոն, տեղի են ունեցել 1995թ-ի մարտի-հուլիսին Սարաևոյի Գրբավիցա շրջանում։

Դեմուրենկոյի խոսքով` հատկանշական է եղել այն, որ սերբերի կողմից պատերազմել են ավելի քան հարյուր տարբեր ազգություններ, օրինակ` եղել է ճապոնացի։ Ոմանք արկածախնդիրներ են եղել, մյուսները պայքարել են գաղափարի համար։

Լրահոս
0