00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
9 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ջիգարխանյանը «սև ռիելթորների» զոհ է դարձել. դերասանի շուրջ ծավալվող նոր սենսացիան

© Sputnik / Екатерина Чеснокова / Անցնել մեդիապահոցАрмен Джигарханян
Армен Джигарханян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Սև ռիելթորնե՞րն են օգնել Ջիգարխանյանի նախկին կնոջը, որ նա դերասանից վերցնի նրա տունը։ Ռուսական Առաջին ալիքի եթերում ընտանեկան պատմության նոր մանրամասներ են ի հայտ եկել։

ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի — Sputnik. Հանրահայտ դերասան Արմեն Ջիգարխանյանի կնոջ` Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի ներկայացուցիչ Էլինա Մազուրը սև ռիելթոր է։ «Իրականում հաղորդաշարի ընթացքում այս մասին հայտարարեցին դերասանի ընտանեկան դրամայի գործով վկաները։

Ջիգարխանյանի նախկին կնոջ` Տատյանա Վլասովայի փաստաբան Օլեգ Բարանովը հաղորդման ընթացքում հայտարարեց, որ Էլինա Մազուրը սև ռիելթոր է։

«Ստարոկոնյուշեննի նրբանցքի տան կեսը վաճառելու գործարքը շատ տարօրինակ է։ Այդ բնակարանը չի պատկանել Տատյանա Վլասովային, և նա երբևէ հավակնություններ չի ունեցել այդ բնակարանի կեսի նկատմամբ։ Այս դեպքում ես ակամա դառնում եմ Արմեն Բորիսովիչի պաշտպանը։ Նա զրկվել է իր բնակարանի կեսից, գումարը տնօրինել է Վիտալինա Վիկտորովնան։ Իսկ այդ գործարքը կնքվել է այն պահին, երբ Վիտալինան ու Էլինա Մազուրը սերտորեն համագործակցել են»,- ասել է Բարանովը։

Փաստաբանի խոսքով, Մազուրի հարուստ անցյալը թույլ է տվել, որ նա այդպիսի գործարք կատարի։

«Ես գիտեմ, որ Էլինա Մազուրը 90-ականներին զբաղվել է ռիելթորական գործունեությամբ»,- ասել է նա։

Жена Армена Джигарханяна Виталина Цымбалюк-Романовская - Sputnik Արմենիա
Ջիգարխանյանի նախկին կինը չի դիմացել ճնշմանը. Վիտալինան նոր ընկեր ունի՞

Մազուրի գործով վկա Նադեժդա Կաժաևան էլ նշել է, որ կասկած չկա այն հարցում, որ Վիտալինայի ներկայացուցիչը մութ գործերով է զբաղվել։

«2001 թվականին երկու երիտասարդներ ինձ խնդրեցին, որ անձնագիր սարքեմ։ Նրանք զանգեցին «Բասմաննայա» անձնագրային բաժնի պետին և ասացին, թե ձեզ մոտ մի կին կգա, օգնեք նրան, որ մեզ համար անձնագիր սարքվի… Արդյունքում հավաքվեցին բոլոր փաստաթղթերը, կեղծ ամուսնություններ գրանցվեցին, իսկ երկու քաղաքացի էլ մահացած մարդկանց անձնագրեր ստացան։ Եվ ես բաժանմունքում շատ անգամներ հանդիպեցի Էլինա Մազուրին»,- ավելացրել է կինը։

Կաժաևան նշել է, որ Մազուրը մշտապես ինչ-որ հարբած մարդկանց հետ էր, որոնց կարելի էր ուզածդ բանը համոզել։

«Այդ մարդկանց բերում էր գործարքներ կնքելու համար։ Այդ ամենն արվում էր բնակարաններ ձեռք բերելու, մարդկանց խաբելու նպատակով։ Նա երբեք մենակ չէր գալիս»,- պատմել է վկան։

82-ամյա դերասան Արմեն Ջիգարխանյանի և նրա 38-ամյա կնոջ` Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի մասին սկսեցին խոսել հոկտեմբերի առաջին տասնօրյակում, երբ դերասանը հայտնվեց հիվանդանոցում և հայտարարեց, որ պատրաստ չէ ներել իրեն ցավ պատճառած կնոջը։

Виталина Цымбалюк-Романовская - Sputnik Արմենիա
Ջիգարխանյանի նախկին կնոջը ազատազրկում է սպասում. այս ամենից վատ հոտ է գալիս

Ավելի վաղ Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան, որ Ջիգարխանյանի ղեկավարած թատրոնում տնօրենի պաշտոն էր զբաղեցնում, սեփական ցանկությամբ հեռացել էր թատրոնից և հայտարարել, որ ցանկանում է ամուսնալուծվել։

Դրանից հետո Ջիգարխանյանը պաշտոնական նամակ էր ուղղել Մոսկվայի մշակույթի դեպարտամենտ` իրեն և թատրոնի արտիստներին «կոլեկտիվի նորմալ աշխատանքին խանգարող խաբեբաներից» պաշտպանելու խնդրանքով։

Հոկտեմբերի վերջին Արմեն Ջիգարխանյանի ղեկավարած թատրոնում հետաքննչական գործողություններ անցկացվեցին դերասանի կորցրած անձնագրի վերաբերյալ քրեական գործով։ Տեղեկացվեց նաև, որ խուզարկություն է անցկացվել Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի բնակարանում, առգրավվել են արտասահմանյան անձնագիրը, բժշկական փաստաթղթերն ու Ջիգարխանյանի կտակը։

Լրահոս
0