00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել․ Նիկոլ Փաշինյան
13:06
36 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Շառլ Ազնավուր. «Զայրացնում է, որ անունս փայլում է իմ փոխարեն»

© Sputnik / Asatur YesayantsШарль Азнавур в Ереване
Шарль Азнавур в Ереване - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ֆրանսիայում համերգային շրջագայության առթիվ տված հարցազրույցում լեգենդար շանսոնյեն պատմել է` ինչ է տալիս նրան ընթերցանությունը, և դեռ որքան է նա պատրաստվում երգել։

ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի — Sputnik. Ֆրանսահայ լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրը Le Figaro պարբերականին տված հարցազրույցում խոստովանել է, որ նրան նյարդայնացնում է իր փառքը։

«Ես շատ եմ կարդում։ Օրինակ՝ Գոնկուր։ Ես կարդում եմ, որովհետև գիտելիք է տալիս, որովհետև ես գիտեմ հեղինակին։ Ես կարդացել եմ Բալզակի, Դյումայի, Հյուգոյի բոլոր գործերը։ Ես գնել եմ Անատոլ Ֆրանսի ամբողջական հրատարակությունը, բայց դեռ չեմ կարդացել։ Ես սովորում եմ ոչ թե հասարակությունում փայլելու համար, այլ որովհետև ինձ պետք է իմ աշխատանքի համար։ Իմ անունը փայլում է իմ փոխարեն, ինչը զայրացնում է», — խոստովանել է Ազնավուրը։

Ֆրանսիական շանսոնի լեգենդը պատմել է, որ պատրաստվում է երգել մինչև 100 տարեկան։

«Ես աշխարհի ամենատարեց գործող երգիչն եմ։ Թոնի Բենեթը 91 տարեկան է, երեխա է դեռ», — ասել է Ազնավուրը։

Պարբերականը գրում է, որ Ազնավուրը 93 տարեկանում էլ չի կորցրել պատանեկան ոգին, ստեղծագործական հավակնությունները։ Նա կրկին վերադարձել է բեմ, որպեսզի հերթական շրջագայությունը կատարի Ֆրանսիայում։ Առաջին համերգը կայացել է դեկտեմբերի 13-ին Բերսիում, որտեղ Ազնավուրին լսելու համար 20 հազար մարդ է հավաքվել։

Шарль Азнавур - Sputnik Արմենիա
Շառլ Ազնավուրը պատմել է ճակատագրի սարսափելի հարվածի մասին

«Քանի՞սն են ներկա եղել, 20 հազա՞ր։ Ես ավելի շատ մարդ եմ հավաքել։ Բեռլինում` 150 հազար մարդ։ Երկու անգամ Հոլիվուդում 36 հազար եմ հավաքել, իսկ Նանտի մոտ երգել եմ 40 հազար մարդու առաջ», — պատմել է Ազնավուրը։

Երգիչը շարունակում է շրջագայել և ելույթ ունենալ։ Յոթ տարվա դադարից հետո Ազնավուրը պատրաստվում է հյուրախաղերով հանդես գալ Ֆրանսիայում։ Հունվարի 20-ից փետրվարի 6-ը նա համերգներ կտա Փարիզում, Լիոնում, Մարսելում, Բորդոյում, Թուլուզում, Նանտում և Լիլում։ 2018թ-ի գարնանը նախատեսված են նրա ելույթները Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում։

CNN հեռուստաալիքն ու Time ամսագիրը 1998թ-ին անցկացված սոցհարցման տվյալներով Ազնավուրին ճանաչել են «20-րդ դարի վարիետեի պատմության ամենանշանակալի արտիստ»։

Շառլ Ազնավուրը ծնվել է 1924թ-ի մայիսի 22-ին Փարիզում։ Իր կյանքի ընթացքում երգիչը վաճառել է ավելի քան 180 միլիոն ձայնասկավառակ, գրել 1300 երգ և խաղացել 60 ֆիլմում։

Լրահոս
0