Фон для радио  - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Ռեիսյան. «Սիրիայում կա սիրիացի ժողովուրդ, որի մեջ և՛ հայն է մտնում, և՛ ոչ հայը»

© Sputnik / Asatur Yesayants / Жирайр Реисян на форуме "Армения-Диаспора"
Жирайр Реисян на форуме Армения-Диаспора - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Սիրիայի խորհրդարանի պատգամավոր Ժիրայր Ռեիսյանն ասաց, որ Հալեպում արդեն տոնածառը տեղադրել են:
Ժիրայր Ռեիսյան

Բնակիչներն ուզում են օր առաջ վերանորոգել իրենց տներն ու արհեստանոցները: Չեն անտեսվում նաև համայնքային ու եկեղեցական կառույցները:

«Վերջերս Կիլիկիոյ կաթողիկոսութեան ընդհանուր ժողով կայացած է, ուր Արամ Վեհափառը երախտիք է յայտնած հայ գաղութներուն, որք իրարու ձեռք կ՛երկարեն վերաշինութեան համար: Շատ կեդրոններու, այդ թվում՝ Հալէպի Քառասնից մանկանց մայր եկեղեցու վերաշինութեան նախագծեր արդէն ներկայացուած են: Ատոնց գործնականացման աշխատանքն ալ շուտով պիտի սկսուի», — հավելեց Ռեիսյանը:

Այդուհանդերձ, հայ համայնքն իրեն չի կղզիացնում Սիրիայի ժողովրդից: Մի քանի օր առաջ ընդունվեց 2018 թվականի Սիրիայի պետական բյուջեն: Այն հարցին, թե որքան գումար է տրամադրվել հայ համայնքի կրթական ու մշակութային հաստատությունների համար, պատգամավոր Ռեիսյանն առարկեց. «Սուրիոյ մէջ հատուածներու մասին ոչ մեկը կը խոսի. կայ սուրիացի ժողովուրդ, ուր հայն ալ կայ, ոչ հայն ալ: Հետեւաբար, եթե վերականգնումի շուրջ որևէ օժանդակութիւն կա, կարիքներու համաձայն պիտի բաշխուի»:

Լրահոս
0