Ուկրաինայում արգելել են Խառատյանի մասնակցությամբ ֆիլմի ցուցադրումը

© Sputnik / Екатерина Чеснокова / Անցնել մեդիապահոցДмитирий Харатьян
Дмитирий Харатьян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Վերջին 3 տարվա ընթացքում ավելի հաճախ են արգելում ռուսական քարոզչությամբ ֆիլմերի ու հեռուստասերիալների ցուցադրումն Ուկրաինայում։

ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի — Sputnik. Ուկրաինացի ռեժիսոր Օքսանա Բայրակի «Քեզ, իրականին» 2004 թվականի գեղարվեստական ֆիլմը ներառվել է արգելված ֆիլմերի ցանկում` ռուսաստանաբնակ հայ դերասան Դմիտրի Խառատյանի մասնակցության պատճառով։

Բանն այն է, որ դերասանը ներառվել էր «երկրի ազգային անվտանգության համար վտանգ ներկայացնող» անձանց սև ցուցակում։

СПУТНИК_Украинские полицейские усмиряли раздевшихся перед Радой участниц Femen в Киеве - Sputnik Արմենիա
Ուկրաինացի ոստիկանները փորձում են զսպել Ռադայի առջև մերկացած Femen-ի անդամներին

Ավելի վաղ Ուկրաինայի Գոսկինոն 646 ֆիլմից և սերիալից կազմված ցուցակ էր հրապարակել էր, որոնց թվում ներառվել էին ռուսական արտադրության ֆիլմեր, որոնք վերջին երեք տարիների ընթացքում արգելել էին ցուցադրել։

2014 թվականից արգելված ֆիլմերի և հեռուստասերիալների շարքում են Պավել Լունգինի «Գործ` մեռած հոգիների մասին» ֆիլմը, Վալենտին Գավթի մասնակցությամբ «Ձգողություն» ֆիլմը, դերասան Վլադիմիր Գոստյուխինի մասնակցությամբ «Գուշակություն մոմերի ներքո» ֆիլմը և այլ ֆիլմեր։

Ռուսական անձնագիր ունեցող ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդիեի պատճառով արգելել էին նաև արևմտյան կինոժապավեններ` «Մեր թվարկության Բաբելոնը» և «102 դալմատինը»։

2015 թվականի փետրվարին ուկրաինական խորհրդարանը փոփոխություններ մտցրեց «Ինֆորմացիոն հեռուստառադիոտարածքի պաշտպանության մասին» օրենքում` արգելելով, մասնավորապես, «ռուսական քարոզչությամբ» ֆիլմերը։ 2016 թվականի ապրիլի 21-ին երկրի նախագահ Պյոտր Պորոշենկոն ստորագրեց նաև 2014 թվականի հունվարի 1-ից հետո նկարահանած ռուսական կինոժապավենների ցուցադրությունն արգելելու մասին օրենքը` «տեղեկատվական ոլորտում Ուկրաինայի ազգային անվտանգության պաշտպանության մակարդակը բարձրացնելու համար»։

Լրահոս
0