00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Մովսես Հակոբյան
Սպառազինություն ձեռք բերելուց առաջ պետք է ուսումնասիրես հակառակորդի զինուժի հնարավորությունները․Հակոբյան
09:06
6 ր
Սերգեյ Կոպիրկին
Ռուսաստանի հասցեին քննադատությունները չափազանց միակողմանի են․Կոպիրկին
09:13
7 ր
Միքայել Խաչատրյան
Ընտանիքում բռնության դեմ պայքարին առնչվող օրենսդրությունը դեռ շատ խնդիրներ ունի․Խաչատրյան
09:21
8 ր
Ուղիղ եթեր
09:30
3 ր
Ուղիղ եթեր
09:34
26 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
45 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Սուրեն Պապիկյան
Անկախ խաղաղության պայմանագրի ստորագրումից Հայաստանը շարունակելու է պաշտպանական սպառազինություն գնել․Պապիկյան
13:05
4 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
12 ր
5 րոպե Դուլյանի հետ
Ռազմական գործողությունների գինը. Ամերիկան ու Եվրոպան վիճում են՝ ո՞վ է ավելի շատ փող տվել Ուկրաինային
22:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:28
6 ր
Ուղիղ եթեր
12:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ամանորն այս տարի ավելի թանկ կնստի. տավարի միսը շուրջ 20 տոկոսով թանկացել է

Բաժանորդագրվել
«Փաստ» օրաթերթն անդրադարձել է վերջին թանկացումներին` նշելով, որ հատկապես թանկացել է մսամթերքը, իսկ չրերի գինն աստղաբաշխական նիշերի է հասել։

ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի — Sputnk. «Սպառողների խորհրդատվություն կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանը «Փաստ» օրաթերթի թղթակցի հետ զրույցում նշել է, որ այս տարվա թանկացումների ֆոնին տոնական սեղան պատրաստելն ավելի ծախսատար կլինի:

Левон Алтунян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Ալթունյան. «Անմիջապես հունվարի 1-ից դեղերի թանկացում չի նախատեսվում»

«Սեղան պատրաստելը տարբեր արժեք կունենա՝ նայած, թե սպառողն ինչքան գումար կհատկացնի կամ ինչ չափով ապրանքներ կգնի: Նվազագույն ծախսերով կարելի է 75000 դրամի սահմաններում մի կերպ տեղավորվել»,- նշել է Չիլինգարյանը:

Ըստ նրա՝ մեր երկրում արդեն ավանդույթ է դարձել, որ սպառողը տոնական սեղան ունենալու համար վարկ է վերցնում: Ինչպես ամեն տարի, այս տարի ևս Ամանորի թանկացումների հետ կապված բացառություններ չկան:

Առաջին անհրաժեշտության ապրանքների գներն արդեն բարձրացել են: Կարեն Չիլինգարյանն արդեն նախատոնական շուկայում դիտարկումներ է կատարել և պարզել, որ օրեցօր թանկացող ապրանքների շարքում մսամթերքն է:

«Խոզի բդի կիլոգրամը 3000 դրամի սահմաններում է: Չի բացառվում, որ մի քանի օրից հետո այն կրկին կբարձրանա: Տավարի միսն արդեն մի քանի ամիս է` թանկացած է: Նախորդ տարվա համեմատ տավարի միսը շուրջ 20% թանկացել է»,- հայտնեց մեր զրուցակիցը:

Մսամթերքի թանկացումը շղթայական գնաճի կհանգեցնի: Անխուսափելի կլինի նաև երշիկեղենի թանկացումները:

«Բաստուրման թանկացել է: Երշիկեղենի մնացած տեսակների գները դեռ չեն փոփոխվել»,- ասաց նա:

Դիտարկումներ նաև բանջարեղենի և մրգի շուկայում է անցկացրել: Կարեն Չիլինգարյանի աչքից բանանի գինը չի վրիպել:

«Սպառողներն ուրախացան, որ մի որոշ ժամանակ առաջ բանանի գինը նվազել էր, բայց այսօր կիլոգրամը 800 դրամի է հասել»,- տեղեկացրեց «Սպառողների խորհրդատվություն կենտրոն» ՀԿ նախագահը:

Կարագի աննախադեպ թանկացման հետեւանքով, ըստ Կարեն Չիլինգարյանի, կբարձրանան նաև հրուշակեղենի գները:

«Այն, որ թանկացում լինելու է, մեր փորձը ցույց է տալիս, որ դա անխուսափելի է»,- ասել է նա:

Ընդեղենի և չրեղենի շուկայում գներն աստղաբաշխական են: Ընկույզի գները 5500 դրամից են սկսում: 6000-7000 սահմաններում է տատանվում հնդկական ընկույզի գները:

Լրահոս
0