Աղջկան հայտնաբերել են կամրջի տակ. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար

© Sputnik / Aram Nersesyan / Мост Победы в Ереване. 2016г.
Мост Победы в Ереване. 2016г. - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Տուժածը ծանր վիճակում է, այժմ վերակենդանացման բաժանմունքում է, աղջկա մոտ առկա են բազմաթիվ կոտրվածքներ և սալջարդ։

ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի — Sputnik. Դեկտեմբերի 15-ին` ժամը 03:00-ին, վերջույթների և գլխի բազմաթիվ կոտրվածքներով անհայտ աղջկա են գտել Հայաստանի Արագածոտնի մարզում, հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Сотрудники правоохранительных органов - Sputnik Արմենիա
Ծեր կնոջ սպանության մեջ կասկածվող հայերին կալանավորեցին

Տուժածին գտել են Աշտարակ քաղաքի Քասախի կիրճում` կամրջի տակ։ Փրկարարների օգնությամբ աղջկան տեղափոխել են «Աշտարակ» բժշկական կենտրոն, որտեղից ավելի ուշ ծանր վիճակում տեղափոխել են Երևան` «Արմենիա» ԲԿ։

Հիվանդանոցից Sputnik Արմենիային հայտնեցին, որ տուժածը 23 տարեկան է։ Ա.Չ.-ն այժմ կոմայի մեջ է, հիվանդի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։ Բժիշկներն ախտորոշել են գլխի և մարմնի բազմաթիվ սալջարդներ, ինչպես նաև վերջույթների կոտրվածքներ։

Լրահոս
0