00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վրաստանում հայկական եկեղեցուն կրկին խնդիրների մեջ են ներքաշել

© Торнике ТавадзеРазрушенная армянская католическая церковь в Батуми
Разрушенная армянская католическая церковь в Батуми - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
XIX դարի հայ կաթոլիկ եկեղեցին, որը ժամանակին Վրաստանի հզոր քրիստոնեական կենտրոններից մեկն էր, այսօր ոչ միայն կիսավեր վիճակում է, այլ նաև ներքաշվել է խնդիրների մեջ։

ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի — Sputnik, Լաուրա Սարգսյան. XIX դարի հայ կաթոլիկ եկեղեցու տարածքում բնակելի տան կառուցումը դժգոհության ալիք է բարձրացրել ակտիվիստների և Բաթումի բնակիչների շրջանում։ Եկեղեցին առանց այն էլ ողբալի վիճակում է, իսկ շինարարությունն ընդհանրապես կարող է այն ավիրել, կարծում են տեղի բնակիչները։

«Վրաստանի քաղաքացի Նանուլի Դոլիձեն տուն կառուցելու թույլտվություն է ստացել Բաթումի քաղաքապետարանից 2017 թվականի նոյեմբերի 26-ին։ Նա օրենք չի խախտում և կառուցում է տունն իրեն օրինական կերպով հատկացված տարածքում, ինչը հաստատում են նաև ռեգիստրի տվյալները», – վրացի լրագրողների հետ զրույցում ասաց Բաթումի քաղաքապետարանի ճարտարապետության հուշարձանների պահպանության բաժնի պետ Լաշա Ասլանիշվիլին:

Разрушенная армянская католическая церковь в Батуми - Sputnik Արմենիա
Վրաստանում ևս մեկ հայկական եկեղեցի գտնվում է ոչնչացման եզրին

Նրա խոսքով` տան կառուցումն օրինական է, իսկ եկեղեցու վերականգնման համար մրցույթ էր հայտարարվել։

Բաթում քաղաքի «Սուրբ Փրկիչ» եկեղեցու հայերի հոգևոր հովիվ, քահանա Արարատ Գումբալյանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց, որ բնակելի համալիրն արդեն մի քանի տարի է ինչ կառուցում են։

«Եկեղեցին կիսավեր վիճակում է։ Մենք արդեն դիմել ենք բոլոր հնարավոր ատյաններին կոչ անելով պահպանել եկեղեցին և թույլ չտալ մշակութային ժառանգությունը փլուզվի։ Խնդրել ենք, որպեսզի իշխանություններն աջակցեին եկեղեցին մեր խնամքին հանձնելու հարցում։ Սակայն այդ հարցն այդպես էլ լուծում չգտավ», – ասաց Գումբալյանը։

Նրա խոսքով` Հայ առաքելական եկեղեցու հայկական թեմը անզոր է այդ հարցում, քանի որ վանքը վրացական ուղղափառ եկեղեցուն է պատկանում, որը դեռ միջոցներ չունի այն վերանորոգելու համար։ Այս տարվա փետրվարին ուժեղ փոթորիկը պոկել էր 1877 թվականին կառուցած ճարտարապետական հուշակոթողի տանիքը։ Այդ ժամանակ խնդրի համար Հայ առաքելական եկեղեցու ակտիվիստներն ահազանգեցին։

Ավելի վաղ, պատմամշակութային հուշարձանների պահպանության հարցերով ակտիվիստներից մեկը`«Բաթումի» ՀԿ–ի հիմնադիր Շոթա Գուջաբիձեն, նշել էր, որ վանքն այսօր ողբալի վիճակում է հայտնվել, Վրաստանի կառավարության մեղքով։ Կառավարությունը ժամանակին հարկ եղած չափով ուշադրություն չի դարձրել Վրաստանի մշակութային ժառանգության կարևորագույն հուշարձաններից մեկին։

Եկեղեցին ճարտարապետական բացառիկ հուշարձան է, Բաթում քաղաքի մշակութային ժառանգություն։ Այն կառուցվել է 1877 թվականին Բաթումի հայերի միջոցներով և երկար տարիներ կաթոլիկ հայերի համար ծառայում էր որպես ապաստարան։

Խորհրդային տարիներին եկեղեցին դադարեց կատարել իր գործառույթը, իսկ շենքը հանձնել էին սպորտդպրոցին։

Վրաստանում բնակվող կաթոլիկ հայերի քանակի մասին հստակ տվյալներ չկան, սակայն հայտնի է, որ նրանց մեծ մասը կենտրոնացած է Նինոցմինդա, Ախալքալաք և Ախլցխա շրջաններում։

Լրահոս
0