Հայաստանը գիտի դիվերսիաները նվազեցնելու ճանապարհը

© Sputnik / Asatur Yesayants / Военнослужащие вооруженных сил РА
Военнослужащие вооруженных сил РА - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայ-ադրբեջանական հակամարտության շփման գծում դիվերսիաների հնարավորությունը նվազել է։ Այս մասին «Արմենիա» հեռուստատեսությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։

ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի – Sputnik. Հայ-ադրբեջանական հակամարտության շփման գծում դիվերսիաների հնարավորությունը նվազել է՝ այնտեղ տեղադրված սարքավորումների շնորհիվ, ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։

«Տևական ժամանակ առաջ, դրանց տեղադրումից հետո, երկու-երեք փորձ եղան, որոնք ձախողվեցին մեծ կորուստներով, և այժմ, այո, դիվերսիաների հնարավորությունը նվազել է»,- ասել է Սարգսյանը՝ հավելելով, որ առաջիկայում նոր քայլեր են նախատեսվում, որոնք էլ ավելի կբարելավեն իրավիճակը շփման գծում:

Նախագահը չի հերքել որ բանակը միշտ չէ, որ ապահովված է եղել անհրրաժեշտ սպառազինություններով, բայց հիմա իրավիճակն այլ է:

«Բանակը տևական ժամանակ բավարարվել է նրանով, ինչ հատկացրել են բանակին։ Հիմա մի փուլ պետք է, որ մի քիչ ավելին անենք բանակի համար, և դրա հնարավորությունները կան»,-ասել է Սարգսյանը:

Հնչող որոշ գնահատականներն այն մասին, թե Հայաստանը բանակ-պետություն է դառնում, Սերժ Սարգսյանին չեն անհանգստանում։

«Մի կողմից մեզ մեղադրում են, թե ավելի թույլ ենք, քան Ադրբեջանը, մյուս կողմից ասում են` ռազմականացված ենք։ Մենք ուղղակի պարտադրված ենք ունենալ նվազագույնը, որը հնարավորություն կտա լուծել մեր անվտանգության խնդիրները։ Ապրիլին էլ ցույց տվեց, որ մեզ ավելորդություններ թույլ չենք տվել»,- ասել է նա։

Լրահոս
0