Արմավիրցի տղամարդը սպառնացել է պատմել ռուս կնոջ հետ ունեցած կապի մասին ու գումար շորթել

© Sputnik / Karen Yepremyan / Ситуация у армавирского детского сада
Ситуация у армавирского детского сада - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Արմավիրցի տղամարդը որոշել է գումար աշխատել` սպառնալով հրապարակել ՌԴ–ում մի կնոջ հետ ունեցած սեռական կապի մասին։ Ոստիկանությունը մանրամասներ է հրապարակել։

ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի — Sputnik. Արմավիրցի 37-ամյա Սուրեն Հարությունյանը, իմանալով, որ երևանցի մի տղամարդ, ՌԴ սեռական կապ է ունեցել մի կնոջ հետ, որոշել է այդ տեղեկությունն օգտագործել և գումար շորթել։

Նա հանդիպել է տղամարդուն, ներկայացել Սարո անունով ու 70 000 դրամ պահանջել` սպառնալով չվճարելու դեպքում պատմել եղելությունը։

Բայց տղամարդն ամեն ինչ հայտնել է իրավապահներին, որոնք գումարը փոխանցելու պահին ձերբակալել են Սուրեն Հարությունյանին։

Ոստիկանությունը հայտնում է, որ գործի վերաբերյալ քննությունը շարունակվում է։

Լրահոս
0