Առաջիկա օրերին ձյունն իր երգը չի երգի. եղանակի կանխատեսում

© Sputnik / Asatur Yesayants, Aram Nersesyan / Осень в Ереване
Осень в Ереване - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՀՀ տարածքում որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբորի- Sputnik. Դեկտեմբերի 16-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 20-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, 20-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 15-19-ն էապես չի փոխվի, 20-ի գիշերը կբարձրանա 6-8 աստիճանով, ցերեկը կնվազի 3-4 աստիճանով:

Երևան քաղաքում դեկտեմբերի 16-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 20-ին սպասվում են տեղումներ:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 16-ին ժամը 00:00-ի դրությամբ ՀՀ տարածքում որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին, Վարդենյաց լեռնանցքում, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Ելնելով սպասվող անբարենպաստ եղանակային պայմաններից` բոլոր վարորդներին հորդորում ենք մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

 

Լրահոս
0