00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Զավեշտ և իրականություն. երևանյան աղբանոցի բնակիչներին ավելի վատ կյանք չի սպառնում

© Sputnik / Asatur YesayantsМусорная свалка в Нубарашене
Мусорная свалка в Нубарашене - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երևանի քաղաքապետարանը հերթական անգամ հայտնել է, որ մտադիր է լրջորեն զբաղվել Նուբարաշենի աղբավայրով։ Հենց նույն քաղաքապետարանն ամեն տարի խոստանում է լուծել նաև մայրաքաղաքի տրանսպորտի հարցը, բայց ոչինչ չի փոխվում։

Դե ինչ, հուսանք, որ գոնե աղբի հարցում դրական փոփոխություն կլինի։ Եվ այսպես, Երևանի քաղաքապետարանը մտադիր է լրջորեն զբաղվել աղբավայրերի խնդրով։ Քաղաքի ծայրամասում՝ Նուբարաշեն վարչական շրջանում, աղբը տեսակավորվելու է, վերամշակվելու, որոշ մասն օգտագործվելու է էլեկտրաէներգիա ստանալու համար, Sputnik Արմենիայի հետ զրույցում խոստացել է Երևանի փոխքաղաքապետ Վահե Նիկոյանը։ Նա հատուկ շեշտել է, որ հարցի ֆինանսական կողմն արդեն լուծված է. գումար կա։

Լավ է, որ գումար կա, թեև փորձը ցույց է տալիս, որ պետական գումարները, որոնք «արդեն կան», մեր պայմաններում անէանալու առեղծվածային հատկություն ունեն։ Հուսանք, որ տիեզերական սև խոռոչները չեն կլանի այդ թիրախային գումարը, և փողն այլ ծրագրերի իրականացմանը չի ուղղվի։

Мясной пассаж - Sputnik Արմենիա
Այս Ամանորի թրենդը. շուկայում հայտնաբերվել է էշի և ձիու միս

Բայց դա այլ խնդիր է։ Իսկ ինչ վերաբերում է աղբավայրը կարգի բերելուն, փոխքաղաքապետն այսպես է պարզաբանել․ «Նուբարաշենի աղբավայրի հարակից տարածքում նախատեսվում է կառուցել միջազգային չափանիշներին համապատասխան նոր աղբավայր։Այն ամբողջության մեկուսացված է լինելու հողային շերտից։ Աղբից հոսող ջրերի հողային շերտեր ներթափանցելու հետ կապված խնդիրներ այլևս չեն ստեղծվի, և աղբավայրը կունենա բոլոր անհրաժեշտ չափանիշները»։

Շատ լավ է, եթե, իհարկե, կյանքի կոչվի։ Սակայն այստեղ աղբի տեսակավորման չլուծված հարցեր կան։ Օրինակ, փոխքաղաքապետի խոսքով, առայժմ հայտնի չէ, թե ինչ կարգով կարվի` առանձնացված աղբամաններում աղբը թափելու տարբերակո՞վ, թե՞ աղբանոցում կուտակվելուց հետո։ Քաղաքապետարանում պատրաստվում են ավելի ուշ մտածել նաև այդ հարցի մասին։

«Ավելի ուշ մտածել»-ը հայկական իրականության մեջ նշանակում է «երբեք»։ Հատկապես, որ որոշ հակասություն է նշմարվում․ ստացվում է` սկզբում աղբավայր են կառուցելու, հետո նոր մտածելու են աղբի տեսակավորման մասի՞ն։ Ի՞նչ է, ամբողջ աղբը միանգամից են վերացնելու։ Մետաղը, թուղթը, պլաստիկը, ապակին. բոլորը միասի՞ն։ Թե՞ որոշ ժամանակ կվերացնեն, հետո կսկսեն երկաթը խնձորի պոչերից առանձնացնել։

Հնարավոր է՝ մենք մի բան սխալ ենք հասկացել, ու փոխքաղաքապետը գործողությունների այլ հերթականություն է նկատի ունեցել։ Բայց հաջորդ ասածը սկզբում շփոթություն է առաջացնում, հետո աստիճանաբար վերածվում է հիացմունքի, իսկ երբ երկար ես մտածում, շոկի մեջ ես ընկնում։ Հարցն այն է, որ Նուբարաշենի աղբավայրի աղբը տեսակավորողներ արդեն կան, որոնք հավաքում են իրենց անհրաժեշտ իրերը, օրինակ` պլաստիկ շշերը, և դրանով գումար են վաստակում։ Բացի այդ, շատերը հենց աղբավայրում էլ ապրում են։

Два человека передают друг другу сигаретку из марихуаны - Sputnik Արմենիա
Հայկական «խոտ», թե վրացական կանեփ. ո՞ւր կգնան իրանցիները «կայֆ» որոնելիս

Ու ահա Վահե Նիկոյանը (հիշեցնեմ՝ Երևանի փոխքաղաքապետը) բառացիորեն ասում է հետևյալը․ «Մեր ծրագրի իրականացման արդյունքում այդ մարդկանց սոցիալական վիճակն ավելի չի վատանա»։

Այսինքն, կարո՞ղ էր լինել մի իրավիճակ, որ կարող էր վատանալ, կրկնում եմ, աղբանոցում ապրող մարդկանց սոցիալական վիճակը։ Այսինքն, տեսականորեն երևի հնարավոր է։ Ընդ որում, հավանականությունն այնքան մեծ է, որ աղբանոցի բնակիչների սոցիալական պայմանների «չվատանալու» մասին հատուկ է ասվում։

Հնարավոր է` պարոն Նիկոյանը սխալ է արտահատվել, և իրանակում նա ուրիշ բան է նկատի ունեցել, հուսով եմ` այդպես է։ Բայց որքան էլ մտածում եմ՝ ուրիշ ինչ կարող էր լինել փոխքաղաքապետի մտքին, որ սխալվել է բանավոր խոսքում, խելքին մոտ բան մտքովս չի անցնում։

Մենք, իհարկե, չենք կասկածում, որ մեր ցանկացած մակարդակի ու ցանկացած բնագավառի իշխանությունները կարող են իրենց նախաձեռնություններն այնպես իրականացնել, որ դրանց հետևանքով վատանա նույնիսկ հենտախորշերի բնակիչների ու անհույս չքավորների սոցիալական վիճակը։ Արդեն ավելի քան 25 տարի է` չենք կասկածում։ Այդ մի բանը նրանց մոտ լավ է ստացվում։

Բայց ինչո՞ւ են դրա մասին բարձրաձայն խոսում։

Լրահոս
0