Երգչուհի Սիբիլը թանկագին նվեր է ստացել Վերնիսաժում ու զգացել հայերի ջերմությունը

© Sputnik / Aram Nersesyan / Сибил
Сибил - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայտնի երգչուհի Սիբիլն այցելել է Վերնիսաժ ու այնտեղ ստացած դրական զգացողությունների մասին գրել Facebook–ում։

ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի — Sputnik. Նկարիչ Արմեն Վահրամյանի աշխատանքները հիացրել են երգչուհի Սիբիլին։ Թուրքիայում բնակվող երգչուհին Facebook-ում պատմել է, որ ամեն անգամ Երևան այցելելիս Վերնիսաժ է գնում։

«Հրաշալի նկարների մեջ հատկապես գրավում են Արմեն Վահրամյանի նկարները։ Մեր զրույցի ընթացքում նա իր հրաշք գործերից մեկը նվիրեց ինձ, երբ իմացավ` ով եմ ես»,- գրել է նա։

Սիբիլը նշել է, որ ամաչել է այս թանկ ու արժեքավոր նվերի համար, միևնույն ժամանակ շատ է ուրախացել։

«Եվս մեկ անգամ համոզվեցի, թե Հայաստանի ժողովուրդը որքան սրտանց ու ջերմ է»,- նշել է նա։

Սիբիլը հրապարակել է նաև նկարչի ստեղծագործությունները, որպեսզի օգտատերերը կարողանան ծանոթանալ նրա արվեստին։

Լրահոս
0