00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանի պատասխանը Թուրքիային` գնդակը թուրքական կիսադաշտում է

© Official site of the President of RAСерж Саргсян и Абдуллах Гюль
Серж Саргсян и Абдуллах Гюль - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ ցյուրիխյան արձանագրությունները քաղաքական օրակարգում են։ ՀՀ արտգործնախարարությունն արձագանքել է Թուրքիայից հնչած մեղադրանքներին։

ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի — Sputnik. ՀՀ արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել, որում անդրադարձել է հայ-թուրքական արձանագրությունների մասին դեկտեմբերի 14-ին թուքական կողմի հնչեցրած տեսակետներին` դրանք որակելով որպես «ցյուրիխյան արձանագրությունների տառն ու ոգին աղավաղելու հերթական աղաղակող օրինակ»։

Հայաստանը հերթական անգամ ընդգծում է, որ 2009-ի ստորագրված փաստաթուղթը որևէ նախապայման չէր ենթադրում երկու կողմերի հարաբերութունների կարգավորման գործընթացում։

Эдвард Налбандян - Sputnik Արմենիա
Գարունը կդիմավորենք առանց հայ–թուրքական արձանագրությունների

«Արձանագրությունների ստորագրումից անմիջապես հետո Անկարան հետ կանգնեց պայմանավորվածություններից,- հիշեցնում է հայկական կողմը, —Անկարան չի խորշում ևս մեկ անգամ կրկնել իր նախապայմանները` կապելով հայ-թուրքական հարաբերությունները Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի՝ Ադրբեջանի օգտին լուծման հետ՝ կամայական հղում կատարելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերին, որոնք որևէ առնչություն չունեն կարգավորման բանակցային գործընթացի հետ։ Բոլորին է հայտի, որ Արձանագրություններում ղարաբաղյան հակամարտության կամ որևէ նախապայմանի մասին խոսք անգամ չկա»։

ՀՀ ԱԳՆ-ն նաև նշում է, որ թուրքական կողմը հրաժարվեց արձանագրությունների վավերացումից և գործընթացը միտումնավոր մղեց փակուղի, ինչի արդյունքում Հայաստանը ստիպված եղավ կասեցնել վավերացման ընթացակարգը, բայց մնալով կարգավորման գործընթացում, ինչը տարբեր երկրների ղեկավարների կողմից ըմբռնումով ընկալվեց և ողջունվեց:

Աշխարհի շատ երկրներում, ԱԳՆ-ի հայտարարությամբ, հստակ գիտակցում են, որ գնդակը թուրքական կիսադաշտում է, որ Հայաստանը արել է հնարավորինը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար։

Այս մասին ՀՀ նախագահը հայտարարել է ՄԱԿ-ի ամբիոնից` հավելելով, որ ցյուրիխյան արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը 2018 թվականի գարնանը դրանք կհայտարարի առ ոչինչ։

Հիշեցնենք` 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում Հայաստանի և Թուրքիայի միջև կնքվել էին երկու երկրների հարաբերությունների կարգավորումը նախատեսող արձանագրություններ, որոնք այնուհետև պետք է վավերացվեին երկու երկրների խորհրդարանների կողմից: Թուրքական կողմը կարճ ժամանակ անց արձանագրությունների վավերացման համար առաջ էր քաշել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ նախապայմաններ:

2017թ. դեկտեմբերի 13-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարել էր, որ արձանագրությունները չեն կարող հավերժ օրակարգում մնալ և հայկական կողմը նախատեսում է 2018թ. գարունը դիմավորել առանձ հայ-թուրքական արձանագրությունների:

Դեկտեմբերի 14-ին, պատասխանելով Նալբանդյանի հայտարարությանը, Թուրքիայի ԱԳՆ-ն հերքել էր արձանագրությունների վավերացման գործընթացի ձգձգման մեջ Թուրքիայի մեղավորությունը` դրանում մեղադրելով Հայաստանին։

Լրահոս
0