00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանում կարգելվի աջ ղեկով մեքենաների ներկրումը. նախարարությունը վճռական է տրամադրված

Բաժանորդագրվել
ՀՀ տրանսպորտի նախարարությունը վճռական է տրամադրված աջ ղեկով մեքենաների շահագործումն արգելելու հարցում։ Համապատասխան որոշման նախագիծն արդեն պատրաստ է։

ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի — Sputnik. Մշակել է նախագիծ, ըստ որի` 2018 թվականի ապրիլի 1-ից կարգելվի աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումը Հայաստան:

Փաստաթղթի հեղինակը ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունն է։ Տեքստը տեղակայված է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում։

«ՀՀ-ում աջ ղեկով մեքենաների շահագործումը երթևեկության համար վտանգ է ներկայացնում, քանի որ աջակողմյան երթևեկության դեպքում տրանսպորտային միջոցի վարորդն ունի սահմանափակ տեսանելիություն: Մասնավորապես, կանգառի կամ կայանման վայրից տրանսպորտային միջոցի շարժումը սկսելու, երթևեկության գոտի վերադասավորվելու, երթևեկության ուղղությունը փոփոխելու, վազանց կատարելու և այլ դեպքերում», — նշված է հրապարակման մեջ։

Տրանսպորտի նախարարությունն առաջարկում է ժամանակավոր արգելել աջ ղեկով մեքենաների ներկրումը, իսկ հետագայում նաև շահագործումը։

Նախարարությունում առաջարկում են արդեն ներկրված մեքենաների շահագործումը թույլ տալ մինչև 2018 թվականի ապրիլի 1-ը՝ սահմանափակելով դրանց վերագրանցումը։ Նախագծի համաձայն՝ նախարարների կաբինետի որոշումը պետք է ուժի մեջ մտնի 2018 թվականի ապրիլի 15-ից։

Առաջարկվում է նաև որոշման մասին տեղեկացնել ԵԱՏՄ-ին ու փոփոխություններ մտցնել «Անվավոր տրանսպորտային միջոցների անվտանգության մասին տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» օրենքում և Հայաստանը ներառել այն երկրների ցանկում, որտեղ արգելվում է աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցները։

Աջ ղեկով մեքենաները Հայաստանում մեծ տարածում ունեն, քանի որ ձախ ղեկով մեքենաներից անհամեմատ էժան են։

Թե քանի այդպիսի մեքենա կա երկրում ՝ հայտնի չէ, քանի որ ղեկի տեղաբաշխումը չի նշվում ո՛չ մաքսային կետում, ո՛չ ճանապարհային ոստիկանության գրանցումն անելիս։ Վարորդները դժգոհ են, քանի որ երկրում չկան գործարաններ, որտեղ հնարավոր է փոխել ղեկի տեղը։ Բացի այդ, կան մոդելներ, որոնց ղեկի տեղն ընդհանրապես հնարավոր չէ փոխել։

Լրահոս
0