Ինչո՞ւ չենք կարողանում գտնել մեր երկրորդ կեսին. գիտնականների սենսացիոն բացահայտումը

© AFP 2023 / YURI CORTEZПара решила спастись от жары в фонтане на площади Революции в Мехико
Пара решила спастись от жары в фонтане на площади Революции в Мехико - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Գիտնականները կարողացել են պարզել, թե մարդկանց մեծ մասն ինչու չի կարողանում ընդառաջ գնալ սիրուն և գտնել իր զուգընկերոջը։

ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի — Sputnik. Կիպրոսի համալսարանի գիտնականներն ապացուցել են, որ հանդիպումների ժամանակ դրսևորած երկչոտությունն ու զուգընկեր չգտնելու փաստը պայմանավորված են ոչ թե մարդու բնավորության գծերով, այլ էվոլյուցիոն գործընթացներով։ Այս մասին նշված է Personality and Individual Differences ամսագրում հրապարակված հոդվածում։

Գիտական ուսումնասիրությունը ցույց է տվել, որ սեռական ձգողականությունն ու բազմանալու ցանկությունը մարդուն տրվել է ի սկզբանե, իսկ զուգընկեր գտնելն ավելի ուշ ժամանակաշրջանի հետ կապված երևույթ է։ Ընդ որում, վերջին հարյուր տարում զույգ ձևավորելու միջոցներն անճանաչելիորեն փոխվել են։

«Մենք հարմարեցված ենք եղել կյանքի ոչ այս միջավայրին, որում ապրում ենք այսօր»,- ասել է համալսարանի գիտնական Մանելայ Ապոստոլուն։

Մարդկանց բնազդների մեծ մասը ձևավորվել է այն ժամանակ, երբ հարսնացուին կամ փեսացուին ընտրել են ծնողները կամ բարեկամները։ Իսկ այսօր մարդիկ ինքնուրույն են այդ ընտրությունն անում։ Ըստ գիտնականների` մարդկությունը նոր իրողություններին հարմարվելու ժամանակ չի ունեցել։

Լրահոս
0