«Նվեր» մանկավարժներին. հունվարից նրանց աշխատավարձը 5000 դրամով կկրճատվի

© AFP 2023 / BORIS HORVAT / В армянской школе
В армянской школе - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
«Ժամանակ» թերթը գրել է ուսուցիչների աշխատավարձի կրճատման պատճառի մասին։

ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի — Sputnik. Հանրակրթական դպրոցների ուսուցիչներին զգուշացրել են, որ հունվարից հետո նրանց աշխատավարձը 5 հազար դրամով կրճատվելու է: Սա կլինի կառավարության Ամանորի նվերը մանկավարժներին, գրում է «Ժամանակը»:

Ուսուցիչների աշխատավարձի կրճատման մասին կառավարական որոշում չկա, ուղղակի պակասեցվելու է դպրոցների ֆինանսավորումը:

«Կարծում ենք՝ սա էականորեն չի անդրադառնա մանկավարժների սոցիալական վիճակի վրա, որովհետև, միևնույն է, նրանք միս և կարագ չեն օգտագործում»,- նշված է հոդվածում:

Լրահոս
0