Սենսացիոն խոստովանություն Facebook-ից․ սոցիալական կայքը վնասակար է

© Sputnik / Наталья Селиверстова /  / Անցնել մեդիապահոցСоциальная сеть "Фейсбук"
Социальная сеть Фейсбук - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Facebook-ի ուսումնասիրողներն ընդունել են, որ սոցիալական ցանցում նորություններ նայելը կարող է վնասել մարդուն։

ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի — Sputnik. Facebook-ի աշխատանքին հետևող մասնագետները եզրակացրել են, որ սոցիալական կայքը բացասական ազդեցություն ունի մարդու առողջության վրա։ Այս մասին փորձագետները գրել են հոդվածում, որը կոչվում է «Բարդ հարց․ արդյո՞ք սոցիալական կայքերում անցկացրած ժամանակը կարող է վնասել մեզ», հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Դևիդ Գինզբերգն ու Մոյրա Բուրկեն վերլուծել են մարդկանց պահվածքն ու որոշել, որ նորությունների պասիվ դիտումը բացասաբար է անդրադառնում մարդու հոգեբանական վիճակի վրա։

«Երբ մարդիկ երկար ժամանակ պասիվ կլանում են տեղեկատվությունը, հետո իրենց ավելի վատ են զգում», — նշված է հոդվածում։

Որպես օրինակ ներկայացվում է Միչիգանի համալսարանի ուսանողների շրջանում անցկացված փորձը։ Մի խմբին խնդրել են տասը րոպե շարունակ նորություններ կարդալ, մյուսներին՝ գրառումներ անել ու ընկերների հետ շփվել։ Օրվա վերջին առաջին խմբի ուսանողների տրամադրությունն ավելի ցածր է եղել, քան երկրորդ խմբի ուսանողներինը։

Армянские страницы в Инстаграм - Sputnik Արմենիա
Որքա՞ն են վաստակում գլամուրային հայուհիները սոցիալական ցանցերում

Այն մարդիկ, որոնք հղումները բացել են չորս անգամ ավելի հաճախ, քան միջին վիճակագրական օգտատերը, և միջինից երկու անգամ ավելի հաճախ են «հավանել» գրառումները, ավելի վատ հոգեվիճակի մեջ են հայտնվել։

Facebook-ի ուսումնասիրողները եզրակացրել են, որ «ուրիշների մասին առցանց ընթերցումը կարող է բացասական սոցիալական համեմատությունների հանգեցնել»։

Այնպես որ ընկերությունը հորդորում է Facebook-ում ավելի շատ ժամանակ անցկացնել, օրինակ, հին ընկերների հետ շփվել, փոքր խմբերում զրուցել կամ անմիջապես ընկերների հետ տեղեկություններ փոխանակել։ Ուսումնասիրողների կարծիքով՝ դա կարող է երջանկացնել օգտատերերին։

Լրահոս
0