Ադրբեջանին զրկեցին 1.5 մլրդ եվրո վարկից

© Sputnik / Алексей Витвицкий /  / Անցնել մեդիապահոց5-й Саммит Восточного партнерства в Брюсселе
5-й Саммит Восточного партнерства в Брюсселе - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Վարկի տրամադրման հարցականի տակ հայտնվելը տարբեր պատճառներ կարող է:

ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի — Sputnik. Եվրոպական ներդրումային բանկը հետաձգեց Անդրադրիատիկ գազատարի նախագիծն իրականացնելու համար Ադրբեջանին 1.5 մլրդ եվրոյի չափով վարկ  տրամադրելու մասին որոշումը, հայտնում է Euractiv-ը: Բանկի ղեկավարությանն  «ավելի շատ ժամանակ է պետք նախագծի հետ ծանոթանալու համար»:

Վարկի տրամադրման կամ այն մերժելու մասին որոշումը կկայացվի ոչ շուտ, քան 2018 թվականի փետրվար ամիսը:

Европейский суд по правам человека - Sputnik Արմենիա
ՄԻԵԴ–ն Ադրբեջանի գործով «աննախադեպ ստուգում» կանցկացնի

Նման որոշում կայացնելու պատճառները մինչև վերջ պարզ չեն: Մի կողմից խողովակաշարի անցկացման հետ կապված նախապատրաստական աշխատանքներն արդեն բողոքի առիթ են դարձել Իտալիայում. երկրի հարավում գյուղացիները բողոքում էին, որ կառուցապատողները քանդում են տեղի գյուղատնտեսական ենթակառուցվածքները:

Մյուս կողմից` Հարավային գազային միջանցքը, որի մի մասը պետք է դառնա Անդրադրիատիկ գազատարը, ընդհանուր առմամբ, նաև  էկոլոգիական բնույթի հարցեր է ծնում:

«Լուրջ կասկածներ են հնչել էներգետիկայի և կլիմայի ոլորտում ԵՄ-ի վարած քաղաքականության վերաբերյալ: Կլիմայի հարցերով Եվրահանձնակատար Միգել Արիաս Կանիետեն 2017 թվականի հունվարին խոստովանել է, որ ԵՀ-ն կլիմայի վերաբերյալ գնահատական չի տվել Հարավային գազային միջանցքի նախագծին», — նշում է պարբերականը:

Բացի այդ, Եվրոպական ներդրումային բանկը վարկի վերաբերյալ վերջնական որոշում կայացնելը կարող էր հետաձգել նախագծի շահութաբերության հետ կապված անհայտ  հեռանկարների պատճառով: Գազատարի նախատեսվող հզորությունը տարեկան 10 մլրդ խմ է` մինչև 20 մլրդ ավելացնելու հնարավորությամբ: Այնուամենայնիվ, որոշ փորձագետներ կարծում են, որ խողովակաշարն «ամբողջությամբ լցնել» հնարավոր չի լինի:

2017 թվականի ապրիլին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պնդում էր, որ Հարավային գազային միջանցքի նախագիծը, մասնավորապես, նրա բաղկացուցիչ մասերից մեկը` Անդրանատոլիական գազատարը, արդեն «իրողություն է» և չի կարող կասեցվել:

Լրահոս
0