00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Մարիա Զախարովա
Չենք զարմանա, եթե ԱՄՆ-ն ու ԵՄ-ն Երևանին պարտադրեն ՌԴ բազան և սահմանապահներին փոխարինել արևմտյան մասնագետներով․ Մարիա Զախարովա
17:09
1 ր
Մարիա Զախարովա
Չենք զարմանա, եթե ԱՄՆ-ն ու ԵՄ-ն Երևանին պարտադրեն ՌԴ բազան և սահմանապահներին փոխարինել արևմտյան մասնագետներով․ Մարիա Զախարովա
17:10
1 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
17:11
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանն ուզում է Ռուսաստան «ուղարկել» իրանական տոմատի մածուկ և թեյ՝ 100% օրինական ճանապարհով

© Sputnik / Aram NersesyanМегри. открытие свободной экономической зоны
Мегри. открытие свободной экономической зоны - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Իրանական բիզնեսը նոր հնարավորություն ունի ռուսական շուկա դուրս գալու: Այդ հնարավորությւոնը ստեղծվում է Հայաստանի ազատ տնտեսական գոտու միջոցով, որտեղ կարելի է արտադրել առանց հարկեր վճարելու:

Արամ Գարեգինյան, Sputnik.

Հայաստանն Իրանի հետ ավելի շատ ընդհանրություններ ունի, քան թվում է: Ինչպես այնտեղ, այնպես էլ այստեղ գործարարները չեն սիրում ռիսկի դիմել և շտապել: Այդ պատճառով ռուսական շուկայում (որտեղ մրգերի երկու երրորդն ու բանջարեղենի մեկ երրորդը ներկրվում են) Հայաստանը, անգամ նույնիսկ Իրանը զիջում են Ռուսաստանի ավելի հեռավոր և պակաս բարեկամական գործընկերներին:

Հայաստանի ու Իրանի սահմանին բացվեց «Մեղրի» ազատ առտրի գոտին - Sputnik Արմենիա
«Մեղրի» ազատ տնտեսական գոտին` բիզնեսի զարգացման նոր հարթակ. տեսանյութ

Հարցը մասամբ կարող է լուծել պարզեցված առևտրային ռեժիմի մասին Եվրասիական միության և Իրանի համաձայնագիրը: Այդ համաձայնագիրը, երեք տարի ժամկետով, երկրները ցանկանում ստորագրել մոտակա ամիսների ընթացքում: Բայց, նախ մաքսային տուրքերը կնվազեցնեն ոչ բոլոր ապրանքների համար, և երկրորդ՝ ազատ գոտում հնարավոր կլինի աշխատել առանց հարկեր վճարելու:

Պատահական չէ, որ երբ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Մեղրիում Իրանի հետ սահմանին բացում էր ազատ տնտեսական գոտին, ավելի շատ գործարարներ էին ժամանել հենց իրանական կողմից:

Թեև նրանցից շատերը «յուրային են». նրանք Հայաստան են գալիս արդեն երկու տասնյակ տարի, բացի այդ նաև հայերեն են լավ խոսում:

Նրանցից մեկը Ջավադ Բիմեգդարն է: Հայաստան նրա ընկերությունը լվացող միջոցներ և մթերք է ներկրում, իսկ Իրանում սկսել է թեյի արտադրությամբ զբաղվել:

«Հետաքրքիր կլինի Հայաստան բերել թեյի տերևներն ու այստեղ չորացնել, փաթեթավորել: Իսկ հետո արդեն կարելի կլինի առանց տուրքերի այդ արտադրանքը հանել Եվրասիական միության ողջ տարածք», — նկատեց նա:

Հենց այսպիսի հնարավորություն է տալիս ազատ տնտեսական գոտին: Պայմանով, որ ապրանքը ավել քան կիսով չափ արտադրված լինի Հայաստանում: Այդ ժամանակ նա հայկական «գրանցում է» ստանում և կարելի է ազատ արտահանել ԵԱՏՄ երկրներ, իսկ պարզեցված` ԵՄ երկրներ(GSP+ համակարգի միջոցով):

Ապրանքի մշակման տոկոսը հանրապետության առևտրաարդյունաբերական պալատն է որոշում: Այն տարիներով բանակցություններ է վարում իրանական բիզնեսի հետ:

«Իրանցի գործընկերների հետ յուրաքանչյուր հանդիպման ժամանակ մենք հիշեցնում ենք, որ արտադրությունն այստեղ ազատված է հարկերից, իսկ արտադրանքը կարելի է հեշտությամբ արտահանել եվրոպական և եվրասիական շուկա», — ասում է պալատի ներկայացուցիչ Մարտին Սարգսյանը:

Флаги Армении и Ирана - Sputnik Արմենիա
Պաշտոնական Երևանը կողմ է ազատ տնտեսական գոտում Իրան–ԵԱՏՄ փոխգործակցությանը

«Հնարավորությունները քիչ չեն», — կրկին լավ հայերենով համաձայնում է հայ-իրանական առևտրային պալատի անդամ Ռեզա Նաֆեզին: Նաֆեզին նույնպես վաղուց է Հայաստանում աշխատում, Iran Khodro-ի հայաստանյան ներկայացուցչության ղեկավարն է: Ընկերությունը «Պեժոյի» արտոնագրով ավտոմեքենաներ և բեռնատարեր է հավաքում:

«Կարելի է նաև մտածել այստեղ հավաքման արտադրություն հիմնելու մասին: Սակայն մի շարք հնարավորություններ կան նաև այլ ոլորտներում, այդ թվում` արդյունաբերական», — ավելացրեց նա:

Երկու ձեռնարկություն արդեն իսկ ցանկանում են այստեղ աշխատել. Մեկը՝ տոմատի մածուկ արտադրել, մյուսը` ջերմոցների համար նախատեսված սարքավորումներ:

Մի քանի հայկական ընկերություն էլ նման կերպով ցանկանում է Իրանում «աշխատել»: Հայաստանի սահմանից մի քանի կմ-ի վրա և Նախիջևանի սահմանին շատ մոտ, Իրանում գործում է «Արաս» ազատ գոտին, որը թույլ կտա տեղի շուկա դուրս գալ: Այդ պատճառով ոչ հապշտապ բանակցություններ՝ համեմված սիրալիր ժպիտներով և ձեռք սեղմելով, դեռ շատ կլինեն:

2016 թվականին Հայաստանը դեպի Ռուսաստան մրգի արտահանման ընդհանուր ծավալում զբաղեցրել է 1%-ից մի փոքր պակաս, Իրանը` 3%-ից մի փոքր պակաս, իսկ բանջարեղենի ներկրման մեջ` համապատասխանաբար 1,5%-ից և 7%-ից մի փոքր ավել:

 

Լրահոս
0