Պատահարի պատճառով ավտոմեքենաներից մեկն ընկել է Հրազդան գետը

© Gexam Ohanyan / Река Раздан
Река Раздан - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Արաբկիր զբոսայգում տեղի ունեցած ավտոպատահարի հետևանքով կա տուժած։

ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի — Sputnik. Դեկտեմբերի 17-ին, ժամը 15:48-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշենի կամրջի վրա տեղի է ունեցել ՃՏՊ, որի պատճառով ավտոմեքենաներից մեկն ընկել է ձորը, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ Արաբկիր զբոսայգում՝ Հրազդանի կիրճում իրար են բախվել «Audi A4» և «Volkswagen golf» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «Audi A4» մակնիշի ավտոմեքենան մասամբ հայտնվել է Հրազդան գետում:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Լրահոս
0