«Տնից տուն»՝ սիրիահայերը գույներ են բերել հայրենիք. Al Jazeera

© Facebook/Anush BabajanyanФотовыставка про жизнь сирийских армян в Армении
Фотовыставка про жизнь сирийских армян в Армении - Sputnik Արմենիա
«Տնից տուն» լուսանկարչական ցուցահանդեսը կազմակերպվել է Աննա Կամայի և չորս լուսանկարիչների ջանքերով և նպատակ ունի ներկայացնել սիրիահայերին հայկական առօրյա կյանքում:

ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի — Sputnik. Երևանում անցկացվում է Հայաստանում ապաստան գտած սիրիահայերին նվիրված «Տնից տուն» լուսանկարչական ցուցահանդեսը, հայտնում է Al Jazeera Քաթարի հեռուստաալիքը: Ցուցահանդեսը բացվել է ուրբաթ և կտևի մինչև հունվար:

Միջոցառման համար նյութերը նախապատրաստել է Երևանի բնակիչ Աննա Կամայը, ինչպես նաև երեք լուսանկարիչ: Al Jazeera-ին տված մեկնաբանության մեջ Կամայը հայտնել է, որ ցուցահանդեսը կազմակերպելու գաղափարը ծնվել է Հայաստանի առօրյա կյանքում սիրիահայերի կողմից դրական ներդրում ունենալու պատճառով:

Аббас Джума - Sputnik Արմենիա
Աբաս Ջումա. սիրիահայերը Սիրիայի համար մարտի են գնում հայկական դրոշով

Օրինակ՝ նշել է կազմակերպիչը, Հայաստան տեղափոխված սիրիահայերը այստեղ մի շարք փոքրիկ ձեռնարկություններ են հիմնել, այդ թվում բացել են ռեստորաններ և սրճարաններ և լավ սպասարկում են ապահովում: Բացի այդ, ցուցահանդեսի կազմակերպիչն ընդգծել է սիրիահայերի հագուստի ոճը. նրանք ավելի վառ գույներ են կրում:

«Երևանում մարդիկ հիմնականում մուգ գույներ են կրում… Եկածներն իրենց հետ նոր գույներ են բերել: Սա նորություն է, նրանք մշակութային և տնտեսական փոփոխություններ են մտցնում երկրում», — Կամայի խոսքերն է մեջբերում Al Jazeera-ն:

Հոդվածի հեղինակ Տամիլա Վարշալոմիձեն նշում է, որ սիրական հակամարտության սկզբից Հայաստան է տեղափոխվել շուրջ 20 հազար էթնիկ հայ: Ցուցահանդեսի իմաստը բացատրելիս՝ հեղինակը նշում է, որ որոշակի առումով այն արտացոլված է վերնագրում` «Տնից տուն»:

«Սա ընդգծում է այն փաստը, որ 20 հազար սիրիահայեր, որոնք Հայաստան են եկել, նրանց ժառանգներն են, ովքեր 100 տարի առաջ փախել են Թուրքիայից մեկ այլ պատերազմի ժամանակ», — գրում է Վարշալոմիձեն` խուսափելով «ցեղասպանություն» բառից:

Նշենք, որ 2011 թվականից Հայաստանը 22 հազար սիրիահայ է ընդունել:

 

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала