Կրակոցներ Սյունիքում. Վիճաբանության ընթացքում կողմերից մեկը կրակել է ավտոմեքենայի ուղղությամբ

© Photo : Sona BarseghyanПолиция РА
Полиция РА - Sputnik Արմենիա
Կրակողը ներկայացել է ոստիկանություն և հանձնել ատրճանակը։

ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի — Sputnik. Երեկ՝ դեկտեմբերի 16-ին, կրակոցներ են հնչել Սյունիքի մարզում: Այս մասին տեղեկացնում է Shamshyan.com-ը։

Ժամը 18:00-ի սահմաններում Կապան քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի բնակիչ, 24-ամյա Ալեն Բաբասյանը Ձորք թաղամասի գազալցակայանին հարակից տարածքում վիճաբանության մեջ է մտել Ագարակ քաղաքի Չարենցի փողոցի բնակիչ, 40-ամյա Գարիկ Միքայելյանի հետ, որի ժամանակ կրակել է Գ. Միքայելյանին պատկանող Opel Vectra մակնիշի 34 ԼN 104 համարանիշի ավտոմեքենայի ուղղությամբ:

Պարզվել է, որ վիճաբանությունը տեղի է ունեցել անձնական հարցերի շուրջ, որի ժամանակ էլ Ա. Բաբասյանը իրեն պատկանող գազային օդամղիչ ատրճանակով կրակել է Գ. Միքայելյանի Opel մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է հետևի ձախ կողային ապակին:

Ոստիկանների և քննիչների ձեռնարկված օպերատիվ–հետախուզական և քննչական համատեղ միջոցառումների ու անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ Ա. Բաբասյանը ներկայացել է Ոստիկանության Կապանի բաժին, իսկ քննիչին էլ ներկայացրել է գազային օդամղիչ ատրճանակը: Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դատաձգաբանական:

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала