Ոչ ոք չի հավատում, որ սա Քարդաշյանը չէ. Քիմի և Քայլիի Դուբայի նմանակները զարմացրել են շատերին

© Sputnik / Соня и Файза Али
Соня и Файза Али - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Սոցցանցերում մեծ ճանաչում են վայելում ՄԱԷ-ից Սոնյա և Ֆայզա Ալի քույրերի էջերը: Բանն այն է, որ նրանք գրեթե 100 տոկոսով նման են ԱՄՆ բարձրաշխարհիկ հասարակության ներկայացուցիչ Քիմ և Քայլի Քարդաշյաններին:

ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի — Sputnik. ՄԱԷ-ում հայտնի դիմահարդարներ Սոնյա և Ֆայզա Ալի քույրերը սոցցանցերում մեծ ճանաչում են ձեռք բերել: Քույրերն Instagram-ի իրենց էջում ավելի քան 700 հազար հետևորդ ունեն:

Բանն այն է, որ աղջիկները շատ են նման ԱՄՆ բարձրաշխարհիկ հասարակության ներկայացուցիչներ և Keeping Up With The Kardashians ռեալիթի շոուի աստղեր Քիմ Քարդաշյանին և Քայլի Ջեներին:

Публикация от Sonia & Fyza Ali (@soniaxfyza) Дек 2 2017 в 4:32 PST

 

Տարբեր արևմտյան պարբերականներին տված հարցազրույցներում Ալի քույրերը ընդգծել են իրենց սերը Քիմի և Քայլիի նկատմամբ: Նրանց ճիշտ նմանակը դառնալու համար աղջիկները ստիպված էին մի շարք դժվար պլաստիկ վիրահատությունների դիմել: Բացի այդ, նրանք նմանակում են իրենց կուռքերի կենսակերպն ու ոճը:

Peep the swatches 😁 tag a makeup lover ♥️ P.s suggestions for next IG video?

Публикация от Sonia & Fyza Ali (@soniaxfyza) Дек 16 2017 в 8:29 PST

 

Ի դեպ, Սոնյան և Ֆիզան ՄԱԷ-ում հայտնի դիմահարդարներ են: Նրանց հաճախորդները երկրում հայտնի մարդիկ են:

Քարդաշյանի հետ են համեմատում նաև 21-ամյա ռուս մոդել Անաստասիա Կվիտկոյին: Նա ապրում է Լոս Անջելեսում և համաձայնել է մասնակցել Keeping Up with the Kardashians շոուի նման մեկ այլ կոմերցիոն նախագծի, որը հեռարձակվում է ամերիկյան հեռուստաալիքներից մեկով:

@toofaced chocolate bar palette will always be the best 🍫

Публикация от Sonia & Fyza Ali (@soniaxfyza) Дек 16 2017 в 12:07 PST

 

Լրահոս
0