00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վրացի գիտնականը բացահայտել է, թե որ զգեստը կարող է անքնություն և նյարդային վիճակ առաջացնել

© Sputnik / Оксана Мамлина / Անցնել մեդիապահոցСтраны мира. Вьетнам
Страны мира. Вьетнам - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Այն մարդիկ, ովքեր հաճախ են արհեստական կտորներից, սինթետիկ զգեստներ կրում, առավել հակված են ալերգիա և որոշ մաշկային հիվանդություններ ունենալու: Պարզվել է, որ հագուստը նաև հոգնածություն և անքնություն է առաջացնում:

ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի — Sputnik. Սինթետիկ հագուստն ամենաէժաններից մեկն է: Սակայն արհեստական գործվածքներից կարված զգեստներ կրելը վտանգավոր է  առողջության համար, կարծում է Իվանե Ջավախիշվիլու անվան Թբիլիսիի պետական համալսարանի կենսաօրգանական քիմիայի ամբիոնի վարիչ  Ռամազ Գախոկիձեն:

«Այսօր տեքստիլ արդյունաբերությունը լի է սինթետիկ գործվածքներով: Դրանցից ամենատարածվածներն են` ակրիլը, նեյլոնը, կապրոնը, ու դեդերոնը: Ցավոք, շուկայում առկա իրերի 80%-ը կարված է սինթետիկայից», — Sputnik Գրուզիային ասել է Գախոկիձեն:

Показ коллекции Царь царей - Sputnik Արմենիա
Տարվա առաջընթացը. աչքի ընկած հայ դիզայներների հնգյակը

Նրա խոսքով`  դրանք հատկապես արդիական են ձմռան շրջանում, սովորաբար թանկ չեն և լավ տեսք ունեն: Մարդիկ, ովքեր արհեստական գործվածքներից զգեստներ են կրում առավել հակված են ալերգիկ և որոշ մաշկային հիվանդությունների, օրինակ`պսորիազ և էկզեմա: Պետք չէ քնել նաև սինթետիկ նյութերից կարված անկողնային պարագաների վրա:  Բանն այն է, որ նման գործվածքներում հեշտությամբ են բազմանում սնկերն ու այլ վնասակար միկրոօրգանիզմները:

Արհեստական գործվածքի բերած ստատիկ էլեկտրականության զգացողությունը վնասում է նյարդային վերջույթները, իսկ դա էլ իր հերթին, հանգեցնում կենտրոնական նյարդային  համակարգի փոփոխությունների:

«Ստատիկ էլեկտրականության երկարատև ազդեցությունը հոգնածություն, նյարդային վիճակ, անքնություն և մի շարք այլ, այսօր տարածում գտած, հիվանդություններ է առաջացնում», — ասել է պրոֆեսորը:

Նա ընդգծել է, որ սինթետիկ հագուստը ջերմակարգավորող հատկություններ չունի, ինչը նույնպես խաթարում է օրգանիզմի բնական գործընթացները: Քրտինքը, որն արտադրվում է հովանալու համար, չի ցնդում: Այն, մնալով մաշկի վրա, ցան է առաջացնում, տհաճ հոտ, բացի այդ, դրա պատճառով մշտապես մրսածության ախտանշաններ են ի հայտ գալիս, օրինակ, քթի խոռոչի լցվածություն:

«Դուք կարող եք բժիշկի գնալ, բուժվել թանկարժեք դեղորայքով, հետևել սնունդին, բայց միևնույնն է, վատ ինքնազգացողություն ունենաք: Պատճառը, հավանաբար, հենց ձեր հագուստն է, որը սինթետիկ գործվածքներից է կարված», — ընդգծել է Գախոկիձեն:

Սինթետիկ նյութերը մեծ վտանգ են ներկայացնում էկոլոգիայի համար: Դրանք նավթամթերքից են պատրաստվում: Ստացվում է, որ բնության մեջ դրանք չեն քայքայվում: Նման կերպ մենք պայքարում են պլաստիկի դեմ, սակայն ակրիլից կամ նեյլոնից պատրաստված մեկ վերնաշապիկը քայքայվում է գրեթե նույնքան, որքան և պլաստիկից պատրաստված մեկ  տոպրակը:

Պրոֆեսորը խորհուրդ է տալիս զգեստներ գնել բնական կտորներից` բամբակ, կտավատ, բուրդ, մետաքս, ջուտ (պարկացու կտոր), բամբուկ և այլն:

Եթե զգեստից տհաճ հոտ է գալիս, ապա այն կարված է սինթետիկայից: 100-տոկոսանոց բամբակյա գործվածքների վրա ծալքեր են առաջանում, երբ այն հավաքում ես բռունցքի մեջ: Բամբակյա իրերն ավելի ուշ են չորանում, քան սինթետիկ գործվածքները: Կտավատից պատրաստած գործվածքները նույնպես շատ հեշտ են ճմրթվում:

Մետաքսի դեպքում ամեն ինչ հակառակն է: Այն բռունցքի մեջ հավաքելիս` ծալքեր չեն առաջանում կամ դրանք գրեթե աննկատ լինում: Բնական գործվածքները հետաքրքիր հատկություն ունեն` հարմարվում են ջերմաստիճանին:  Եթե գործվածքը մոտեցնես այտիդ կամ արմունկի ծալվող հատվածին, սառնության տհաճ զգացողությունն արագ  կանցնի:

Լրահոս
0