Фон для радио  - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Նահապետյան. «Ադրբեջանը ոչ թե նոր դրոն է արտադրում, այլ փոխում է մարտագլխիկը»

© Sputnik / Asatur Yesayants / Айк Наапетян
Айк Наапетян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ադրբեջանը հայտարարել է, որ սկսել է սեփական արտադրության անօդաչու սարքեր փորձարկել ։ Ռազմաքաղաքական վերլուծաբան Հայկ Նահապետյանը Sputnik Արմենիայի եթերում վստահեցնում է, որ Ադրբեջանը ոչ թե անօդաչու թռչող սարքերի արտադրություն է սկսում, այլ դրանց մարտագլխիկն է փոխում։
Հայկ Նահապետյան

Ադրբեջանի ռազմական արդյունաբերության նախարար Յավեր Ջամալովի` անօդաչու թռչող սարքեր արտադրելու հայտարարությունը ներքին սպառման համար է, վստահեցնում է հայ վերլուծաբանը։

«Դրոնները հարվածային են, որոնք կարող են աշխատել զրահատեխնիկայի և երկաթբետոնե պաշտպանական ամրությունների դեպքում։ Նմանատիպ դրոններ օգտագործվել են արցախյան քառօրյա պատերազմի ժամանակ։ Խոսքը մարտագլխիկի փոփոխության մասին է»,- նշեց Նահապետյանը։

Նա ընդգծեց` Ադրբեջանը նման հայտարարություններով ժողովրդի բարոյահոգեբանական վիճակը բարձր պահելու նպատակ ունի։

Լրահոս
0