Գյումրին առաջ անցավ Երևանից. վառվեցին հայրաքաղաքի գլխավոր տոնածառի լույսերը

© Sputnik / Armenuhi Mkhoyan / В Гюмри зажгли огни главной елки города
В Гюмри зажгли огни главной елки города - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Այս տարի էլ հայրաքաղաքն առաջ անցնելով մայրաքաղաքից` առաջինը վառեց գլխավոր տոնածառի լույսերը:

ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի — Sputnik, Արմենուհի Մխոյան. Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը տանտիրոջ իրավունքով դեկտեմբերի 18-ի երեկոյան մանուկների օգնությամբ վառեց քաղաքի կենտրոնական հրապարակում տեղադրված տոնածառի լույսերը:

Քաղաքապետն ասաց՝  հանրապետությունում առաջինը տոնածառի լույսեր վառելը lավ խորհրդանիշ է:

«Ամբողջ հանրապետությունում այսօր Գյումրին նորից առաջինը վառեց իր տոնածառի լույսերը: Սա շատ կարևոր է, որովհետև սիմվոլ է դարձել»,- նշեց նա` չմոռանալով ավելացնել, որ հաջորդ տարի Գյումրին շատ ծրագրեր ու անելիքներ ունի, իսկ դրա համար նախ պետք է թև ու թիկունք լինել միմյանց, որպեսզի ամենակարևոր՝ քաղաքը տնակներից ազատելու հարցը լուծվի:

Քաղաքապետը հաջորդ՝ 2018 թվականի հետ շատ ծրագրեր է կապում՝ փողոցների լուսավորություն, վերանորոգում և զբոսաշրջության զարգացում: Այս ամենը ներկայացնելուց հետո նա բոլորին հաջողություն ու երջանկություն մաղթեց, իսկ ամենաառաջին մաղթանքն ուղղեց սահմանը պահող հայ զինվորին:

Գյումրու գլխավոր տոնածառն այս տարի էլ նույնն էր՝ չէր փոխել ո՛չ հանդերձանքը, ոչ իր բարձրությունը` 28 մետր: Տոնական ծառի համար սոճու ճյուղերը բերվել են Լոռու անտառներից: Մետաղական կոնստրուկցիայի մոնտաժման և ապամոնտաժման համար համայնքային բյուջեից հատկացվել է մոտ 500.000 դրամ: Զարդարման համար նոր զարդարանքներ չեն գնվել, միակ փոփոխությունը լուսային խաղն է: Տոնական զարդարանք են հագել նաև քաղաքի մյուս հատվածները:

Գյումրիում տոնական միջոցառումների մեկնարկը, տոնածառի լույսերի հետ մեկտեղ ազդարարվեց նաև տոնական հրավառությամբ: Հրավառություն է նախատեսվում նաև դեկտեմբերի 31-ին:

Նշենք, որ Երևանի գլխավոր տոնածառի լույսերը կմիացվեն վաղը` դեկտեմբերի 19-ին։

Լրահոս
0