Հանրապետության հրապարակով երթևեկությունը ժամանակավորապես կդադարեցվի

© Sputnik / Arpi BeglaryanПлощадь республики. Ереван
Площадь республики. Ереван - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Դեկտեմբերի 19-ին մեկուկես ժամով երթևեկի համար փակ կլինի Հանրապետության հրապարակը։

ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի — Sputnik. Երևանի տոնական լույսերի միացման միջոցառումը պատշաճ իրականացնելու և քաղաքացիների անվտանգ տեղաշարժն իրականացնելու նպատակով. դեկտեմբերի 19-ին՝ ժամը 19:00-ից մինչև 20:30-ը ամբողջությամբ կդադարեցվի Հանրապետության հրապարակում ավտոտրանսպորտային երթևեկը: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։

«Վերոնշյալ հատվածներով իրականացվող հասարակական տրանսպորտի աշխատանքը կապահովվի շրջանցիկ ճանապարհներով»,– նշված է հաղորդագրության մեջ:

Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար քաղաքապետարանը ներողամտություն է հայցում:

 

Լրահոս
0