Կարապետյանի թիմին հավատացել է համաշխարհային ֆինանսական վարկանիշների 3 հսկայից մեկը

© Sputnik / Aram NersesyanОткрытие свободной экономической зоны. Мегри, Армения
Открытие свободной экономической зоны. Мегри, Армения - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
Արտասահմանյանն գործընկերները դեմ չեն Հայաստանի նոր պարտքերին` կառավարելի սահմաններում։

ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի — Sputnik. Արտասահմանյան գործընկերները դեմ չեն, որ Հայաստանի պարտքերն ավելանան, բայց կառավարելի սահմաններում։ Այդ մասին Sputnik Արմենիայի թղթակցին հայտնեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Արմեն Հայրապետյանը` մեկնաբանելով Fitch վարկանիշային գործակալության` Հայաստանի վերաբերյալ վերջին գնահատականը։

Биржевые графики и диаграммы - Sputnik Արմենիա
Հայկական տնտեսությունը դուրս է եկել շոկից. Fitch–ը բարձրացրել է Հայաստանի վարկանիշի կանխատեսումը

2007 թվականից Fitch-ն առաջին անգամ է Հայաստանի հետ կապված դրական կանխատեսում արել։ Ճիշտ է` տասը տարի առաջ հանրապետության վարկանիշը երկու կետով ավելի բարձր էր` BB, իսկ հիմա` B+։ «Բայց համենայն դեպս, այն ժամանակից սկսած` առաջին անգամ Fitch-ը մեզ հետ կապված դրական կանխատեսում արեց», — ասաց Հայրապետյանը։

Այլ կերպ ասած` միջազգային գործընկերները սկսում են վստահել Կարեն Կարապետյանի մակրոտնտեսական քաղաքականությանը, տնտեսությունն աշխուժացնելու ու պարտքերը մարելու նախագծերին։

Դրան լրջորեն օգնել է արտահանման աճը (տարվա առաջին 10 ամսվա ընթացքում գրեթե 20%-ով)։ Մեծ մասամբ ռուսական շուկայի հաշվին, որը սկսել է հայկական ավելի շատ միրգ, կոնյակ, ձուկ ու վերջերս նաև հագուստ օգտագործել։ Իսկ շինարարության ու ծառայությունների շուկան վերականգնում է աշխատանքային միգրանտների զբաղվածությունը։ Արդյունքում` 2014 թվականից սկսած` առաջին անգամ նրանք ավելի շատ գումար են ուղարկել Հայաստան (15%-ով շատ)։

Գործակալությունը իջեցրել է նաև Հայաստանի պետական պարտքի գնահատականը`ՀՆԱ-ի 58,6%-ից մինչև 57,5%։ Իսկ 2018 թվականի գագաթնակետից հետո (58,1%) պարտքը աստիճանաբար քչանալու է։

Ընդ որում` Fitch-ը լիովին վստահում է Հայաստանի ֆինանսների նախարարության դիրքորոշմանը` կապիտալ ծախսերի վրա չտնտեսել։ Այսինքն` նույնիսկ բարձր պարտքի դեպքում կիսակառույց չթողնել ճանապարհներն ու էլեկտրահաղորդման գծերը։ Ապագայում դրանք կօգնեն ձեռնարկություններին ու տնտեսության աճին։

«Fitch-ի գնահատականները փոքր-ինչ տարբերվում են մեր գնահատականներից, բայց հայեցակարգային առումով գրեթե նույնն են», — ընդգծեց փոխնախարարը։

Իսկ ընթացիկ ծախսերը (այդ թվում`աշխատավարձերն ու թոշակները) պետք է զսպել։ Պայմանականորեն ասած` եթե տնտեսությունն աճում է 2%-ով, թոշակները կարելի է ավելացնել ոչ ավելի, քան 1%-ով։ ՀՆԱ աճը չի կարելի վատնել ամբողջությամբ ու միանգամից։ Մի մասը պետք է «հետոյի» համար թողնել։ Այսպիսի զսպող քայլերը ուժի մեջ կմտնեն, եթե պետական պարտքը գերազանցի ՀՆԱ 50%-ը, ինչպես հիմա է։ Իսկ «60+%»-ի դեպքում ավելի խիստ միջոցներ կկիրառվեն։

Հստակ գործակիցները կառավարությունն է որոշում։ Տնտեսության համար նոր բան է, այդ պատճառով էլ այսպիսի սահմանափակումներ սահմանելով` ֆինանսների նախարարությունն ավելի ուշադիր է լինելու տնտեսության արձագանքին։

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала