Կաշառք ստանալու գործով Ճանապարհային ոստիկանության տեսուչներ են կալանավորվել

© Sputnik / Виталий Аньков /  / Անցնել մեդիապահոցРабота патрульно-постовой службы УВД по городу Владивостоку
Работа патрульно-постовой службы УВД по городу Владивостоку - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ոստիկանության համակարգում օրինախախտների «որսը» շարունակվում է։ Կաշառքի մեղադրանքով կալանավորվել է Ճանապարհային ոստիկանության 2 տեսուչ։

ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի — Sputnik. ՃՈ ավագ տեսուչ Տիգրան Խաչատրյանը, նախնական համաձայնության գալով իր հետ ծառայություն իրականացնող ավագ տեսուչ Հայկազ Գրիգորյանի հետ, կաշառք է պահանջել և ստացել վարորդից։ Հայտնում է ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը։

Пробки в Ереване - Sputnik Արմենիա
Աջ ղեկով ավտոմեքենաների սեփականատերերը կարող են չանհանգստանալ. պարզաբանում

Վարորդի սթափությունը ստուգելու նպատակով նրանք Երևանի Մաշտոցի պողոտայում կանգնեցրել են Հրաչ Սիմոնյանի վարած «Կիա» ավտոմեքենան: Վարորդից տեղեկանալով, որ նախորդ օրն ալկոհոլ է օգտագործել, տեսուչները սկսել է «ծանրացնել» իրավիճակը` ասելով, որ եթե նրա մոտ հաստատվի ալկոհոլ օգտագործած լինելու հանգամանքը, 200 000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանքի է ենթարկվելու, իսկ ավտոմեքենան տեղափոխվելու է հատուկ պահպանվող տարածք:

Արդյունքում վարորդի սթափության վիճակը չստուգելու և վարչական իրավախախտման արձանագրություն չկազմելու համար ոստիկաններն ավտոմեքենայի ուղևոր Լ. Բաղդասարյանից 100 եվրո (56 800 ՀՀ դրամ) կաշառք են ստացել ու թույլ տվել շարունակել ճանապարհը:

Տիգրան Խաչատրյանին և Հայկազ Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել նախնական համաձայնությամբ` խմբով կաշառք ստանալու համար։ Նրանք կալանավորվել են։

Լրահոս
0