Մոուրինյոն «բանտ է ուղարկել» Հենոյին. ծաղրանկար

© AFP 2023 / Oli SCARFF / AFP / Генрих Мхитарян и Жозе Моуринью. Матч Манчестер Юнайтед - Фейеноорд
Генрих Мхитарян и Жозе Моуринью. Матч Манчестер Юнайтед - Фейеноорд - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտապան Հենրիխ Մխիթարյանի շուրջ ծավալված աղմուկը ծաղրանկարի է վերածվել։

ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի – Sputnik. «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն «բանտ» է նետել Հենրիխ Մխիթարյանին. հայ ֆուտբոլիստի շուրջ ծավալված իրադարձություններն այսպես է մեկնաբանել Bein Sports հեռուստաընկերությունների ցանցը և ծաղրանկար հրապարակել։

«Կարո՞ղ է արդյոք Հենրիխը խուսափել Մոուրինյոյի բանտից»,- այսպես է վերնագրված Twitter-ում հրապարակված ծաղրանկարը։

​Այսօր ԶԼՄ-ները հայտնել են, որ Մխիթարյանը «կանաչ լույս է վառել» Միլանի «Ինտեր» տեղափոխվելու համար։

Որոշ լրատվամիջոցներ նշում են նաև, որ Մոուրինյոն պատրաստ է ազատվել Հենրիխ Մխիթարյանից` նրա փոխարեն «Արսենալի» ֆուտբոլիստ Մեսութ Օզիլի հետ պայմանագիր կնքելու համար։

Ենթադրվում է նաև, որ Մխիթարյանը կարող է կարիերան շարունակել Դորտմունդի «Բորուսիայում», որը հաճախ է վերադարձնում նախկինում վաճառած իր աստղերին:

Վերջին անգամ Մխիթարյանը «ՄՅ»-ի կազմում դաշտ է դուրս եկել նոյեմբերի 25-ին` «Բրայթոնի» դեմ խաղում ընդամենը 20 րոպեով: Դրանից հետո Միկին այլևս խաղադաշտ դուրս չի եկել:

Հիշեցնենք, որ Մխիթարյանը մասնակցել է «ՄՅ» 15 խաղերում` Անգլիայի առաջնությունում և Չեմպիոնների լիգայում` դառնալով երկու գոլի 5 արդյունավետ փախանցման հեղինակ:

Լրահոս
0