Ադրբեջանին անհանգստացրել է, որ Ծառուկյանը Երևանում արաբ շեյխերի է հյուրընկալել

© Sputnik / Asatur Yesayants / Гагик Царукян проголосовал на выборах НС РА
Гагик Царукян проголосовал на выборах НС РА - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
«Հայկական ժամանակ» թերթը գրում է, որ ադրբեջանական ԶԼՄ–ներն անդրադարձել են արաբ շեյխերի հայաստանյան այցին։

ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի — Sputnik. Ադրբեջանական ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում է հայտնվել լուրը, թե այս օրերին Հայաստանում են արաբ շեյխեր՝ իրենց որդիների հետ։ Նրանց թվում է Աբու Դաբիի արքայազնը՝ ԱՄԷ-ում ամենաազդեցիկ մարդկանցից մեկը՝ շեյխ Զայդ ալ Նահայտնի ավագ որդին։ Այս մասին գրում է «Հայկական ժամանակը»։

«Նշվում է, որ Շեյխերին հյուրընկալել է Գագիկ Ծառուկյանը, և այցը ընկերական բնույթ է կրում. շեյխերը, կարծես թե, Հայաստանում են երկրին ծանոթանալու նպատակով։

Միաժամանակ անհանգիստ ակնարկ կա այն մասին, որ այցի նպատակներից մեկն էլ կարող է լինել Հայաստանում տնտեսական ներդրումները։ Վերջում էլ հավելում կա, թե այդ մասին առայժմ հրապարակային ոչինչ չի հայտարարվում»,- գրում է թերթը:

Լրահոս
0